Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եռաբլուրում հուղարկավորված Սաշա Ռուստամյանը զոհվել է պատերազմի երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Ռուստամյանի եղբայրն ասում է` իրեն տանջում է այն միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրը զոհվեց։

Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը, ճիշտ է, չհասցրեց վիրավորներին օգնության հասնել, սակայն նրա հետ կատարված դեպքն օգնեց, որ Քարվաճառի դիրքերից մեկում գտնվող տղաները փրկվեն։

...26-ամյա Սաշայենց նորակառույց տանն ենք, որը կառուցվում էր այն նպատակով, որ Սաշան տարիներ անց կամուսնանա ու այդտեղ կապրի ծնողների հետ։ Տան բոլոր անկյուններում նրա շունչը կա` հոսանքն ինքն է քաշել, պարիսպն է շարել... Որոշել էին մինչև Ամանոր ավարտին հասցնել գործերն ու Նոր տարին նոր տանը նշել։ Մնացել էր տան միջանցքի վերանորոգման խնդիրը, որի համար էլ Քարվաճառի զորամասի բժիշկը 4 օրով թույլտվություն էր վերցրել և տուն վերադարձել։

Սաշայի եղբայրը` Գուրգենը, պատմում է, որ միջանցքի վերանորոգման աշխատանքներն ավարտել են սեպտեմբերի 27-ի լուսադեմին և հոգնած պառկել քնելու։ Ժամեր անց զանգել, ասել են, որ պատերազմ է սկսվել։

«Սաշան ուզում էր վայրկյան առաջ հասնել Արցախ։ Արագ գնացինք «Կիլիկիա» ավտոկայան։ Վարորդները հրաժարվում էին նրան Արցախ տանել, որովհետև խոսակցություններ կային, որ ճանապարհները թիրախի տակ են։ Սաշային հնարավոր չէր մտափոխել, որ գոնե մեկ օր ուշ գնա։ Վերջապես տարեց մի տղամարդու համոզեց` ասելով, որ բազմաթիվ վիրավորներ հիմա գուցե իր կարիքն ունեն»,–պատմեց Գուրգենը։

Արցախ մեկնելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, դիրքերից առաջին ահազանգը ստացան. օգնություն էր հարկավոր։ Դիրքեր պիտի բարձրանար մի բժշկուհի, բայց Սաշան թույլ չի տվել, որ կին գնա. արդեն հայտնի էր, որ վտանգը շատ մեծ է։

Երեք հոգով` շտապօգնության վարորդը, մեկ զինվոր և Սաշան, ճանապարհ են ընկնում դեպի առաջնագիծ։ Երբ արդեն 2000 մետր բարձրացել էին, հայ զինվորականների համազգեստով տղամարդիկ կանգնեցրել են մոտեցող մեքենան։ Սաշան շտապելով իջել է` մտածելով, որ գուցե օգնության կարիք կա, ու ռազմական բժիշկը հայտնվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակման մեջ։ Սաշային սպանել են, այդ ընթացքում վարորդը հասցրել է մեքենան շրջել ու միջից իրեն դեպի ձորը գլորել։ Մեքենայի վարորդին հաջողվել է ողջ մնալ, իսկ զինվորի մասին մոռացած են եղել ադրբեջանցիները, քանի որ նկատել են`բժիշկը զոհվել է,վարորդը` նետվել։ Մեքենայի ուղղությամբ բացած կրակահերթի հետևանքով զինվորն ուսի շրջանում մի քանի վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է դուրս գալ մեքենայից և գլորվելով հասնել այնտեղ, ուր հայ զինվորներով լեցուն «ԿամԱԶ» է եղել։ Վիրավոր զինվորը դեպքի մասին պատմել է նրանց, կապ են հաստատել դիրքում գտնվողների հետ. ադրբեջանցի դիվերսանտներին հայտնաբերել են ու ոչնչացրել։

Գուրգենն ասում է, որ գումարտակի հրամանատարը հայտնել է` եթե կանխավ չիմանային դիվերսանտների գոյության մասին, դիրքը գրավելու էին, և 40 զինծառայող էր զոհվելու։

Саша Рустамян (слева)
 
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերոջ հետ

Ընդամենը մեկ տարով եղբորից մեծ Գուրգենը պատմում է եղբոր պատմությունը և գլուխը կախում, ասում է` իրեն տանջում է միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրն է զոհվել։ Գուրգենը, սակայն, եղբորն Արցախ ճանապարհելու օրն իսկ կամավորագրվել է. նա ֆիզկուլտինստիտուտում է դասավանդում, և, չնայած չի հիշում, բայց ամբիոնի վարիչն ասել է, որ երբ Գուրգենը զանգել է զգուշացնելու` հնարավոր է ամեն վայրկյան Արցախ գնա, հայտնել է նաև, թե իր ձեռքով եղբորը տարավ–ճանապարհեց Արցախ...

Саша Рустамян с братом Гургеном
 
Սաշան ու Գուրգենը

Գուրգենը, սակայն, Արցախ չի մեկնել, քանի որ նրան կանչել են եղբոր հուղարկավորության հաջորդ օրը, երբ ծնողներն արդեն իսկ հոգեպես ծանր վիճակում էին։

«Ես, օրինակ, չգիտեմ` իմ ծնողներին երբևէ հպարտանալու առիթ տվել եմ, թե ոչ, բայց եղբայրս դա արել է ողջ կյանքի ընթացքում` ընդհուպ մինչև վերջին վայրկյանը։ Այն, ինչ ես եմ արել ու անում, կարող են անել հազարավոր ուրիշները, սակայն այն, ինչ Սաշան էր արել, կարող են անել հազվագյուտ մարդիկ, բացառիկ գիտելիքներ ունեցողները»,–ասում է Գուրգենը։

Նա նշում է` Սաշան կարողանում էր անել ամեն ինչ` տեխնիկայի վերանորոգումից սկսած։ Տարիներ առաջ, երբ դեռ դպրոցական է եղել, հայրը սրտի կաթված է ստացել, ինչը պատճառ է հանդիսացել, որ Սաշան ընտրի բժշկի մասնագիտությունը։ Եղբայրն ասում է, որ Սաշան ուզում էր նաև բանակի հետ ինչ–որ կապ ունենալ, ինչի համար էլ ռազմաբժիշկ է դարձել։ Սաշան, սակայն, նոր–նոր էր ավարտել բժշկականը և, լեյտենանտի կոչում ստանալով, սեպտեմբերի 1-ից Քարվաճառի զորամասի բժիշկ էր նշանակվել...

© PՌազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի լուսանկարներից

Գուրգենն ասում է, որ եղբայրը փակ մարդ էր` երազանք–ցանկությունների մասին գրեթե չէր խոսում։ Դրա փոխարեն, սակայն, բոլորն էին նկատում Հայաստանի հանդեպ նրա սերը` ուրախանում էր յուրաքանչյուր ճանապարհի վերանորոգմամբ, ասես նոր տուն կառուցած լինեն իր համար։ «Սաշան պետության յուրաքանչյուր հաղթանակ իրենն էր համարում և հակառակը»,–ասում է Գուրգենն ու լռում. չգիտի` եղբայրն ինչպես էր ընդունելու Քարվաճառը հանձնելու փաստը։

Հարցազրույցին ներկա է Սաշայի դասընկերուհին` Լուսինե Առաքելյանը, որը պատմում է` Սաշան դասարանում համերաշխություն էր հաստատել։ Առաջադիմությամբ ու վարքով փայլող տղայի կարծիքը բոլորն են հաշվի առել, քանի որ նա միշտ հետաքրքիր լուծումներ էր առաջարկում։

«Վերջերս փորփրում էի հիշողությունս, որ Սաշայի մասին մանրամասներ հիշեմ, բայց հասկացա` ամենակարևորն այն է, որ իր մասին խոսելիս վստահ ասում եմ` Սաշը մարդ էր։ Որպես ընկեր` նրա նման երկրորդը չկար։ Վեճերին չէր մասնակցում, իսկ եթե մասնակցում էլ էր, ապա փորձում էր հարթել դրանք»,–ասում է Լուսինեն։

Հետո հավելում է` Սաշան միշտ օգնում էր մաթեմատիկայի առաջադրանքները կատարելիս, քանի որ Լուսինեն թույլ էր այդ առարկայից։

Саша Рустамян (слева)
 
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերների հետ

Թեև նորակառույց տան դրսում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց ներսում արդեն բժշկի հիշատակի անկյուն են ստեղծել։ Անձնական իրերի` ժամացույցի, մեքենայի բանալիների կողքին նաև գրպանի ուղղագրական բառարանն է. Սաշայի համար հայերենի մաքրությունը պահելը կարևոր էր։

Уголок памяти Саши Рустамяна в его квартире
 
Սաշա Ռուստամյանի հիշատակի անկյունը



Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանՀնդկաստանում թռիչքի մեկնարկի պահին բռնկվել է ինքնաթիռի շարժիչը. տուժել է վեց ուղևոր«Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հшրվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Գեղամասարում «Nissan»-ը բшխվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրшվոր «Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար․ Լավրով Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Փորձագետ. ԵԱՏՄ-ից դուրս գալը կզրկի Հայաստանին շուկա մուտք գործելու հնարավորությունից և կսահմանափակի աշխատանքային միգրացիանԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ Զելենսկի Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Էրդողանի արբանյակները նետվել են Թրամփի գիրկըՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Բաքուն ընդունել է, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը խաղաղության նախապայման էԱնգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սաութհեմփթոնին» Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր Ի՞նչ կայուն խաղաղություն, եթե այն կախված է ընտրությունների արդյունքներիցՍահմանապահի օր․ պատմության այս օրը (26 ապրիլ)Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Tesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Գոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԻրանը նախատեսում է ամերիկյան պահանջների բավարարմանն ուղղված առաջարկ անել․ Թրամփ Երկու պարտություն և հեռացում. Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի արտգործնախարարի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին Երկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը
Ամենադիտված