ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուլիսներում մնացած լիդերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաստացի, այսօր Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտում առկա են երկու տեսակ գործիչներ. գործիչներ, որոնց գնացքը գնացել է, գործիչներ, որոնց գնացքը դեռ չի եկել: Ըստ էության` չենք տեսնում մի գործչի, որ ընթացող գնացքի մեջ լինի: Իսկ իշխանության գնացքի մեքենավարական խցում նստածը ուշակորույս է, չի գիտակցում, որ գնացքից դուրս թռչելու ժամանակն է: Փոխարենը գնացքն է դուրս թռել գծերից: Հիմա, ըստ էության, Վազգեն Մանուկյանը հայտնի դարձավ 88-ի փետրվարին Թատերական հրապարակում հնչեցրած մեկ աֆորիզմով` չկան մշտական բարեկամներ և չկան մշտական թշնամիներ: Ղարաբաղյան շարժման հանրահավաքներում Մանուկյանը վայելեց համակրանք` ընդունվելով որպես հույժ խելացի անհատականություն, և դարձավ շարժման լիդերը: Նրա հեղինակած «Գնացքից թռչելու ժամանակը» տեսլականը ընդունվեց որպես ՀՀՇ ծրագիր: Այդ օրերին Մանուկյանն ընկալվում էր որպես ՀՀՇ-ի ուղեղ: Դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը թափանցեց «Ղարաբաղ» կոմիտե: Տեր-Պետրոսյանը, շնորհիվ իր խարիզմայի, բանասերի լիրիկ խառնվածքը հակադրելով մաթեմատիկոս Մանուկյանի չոր ու հատու ոճին, կարողացավ ելույթից ելույթ ավելի մեծ համակրանք վայելել ինչպես ազգային զարթոնք ապրող հասարակության մեջ, այնպես էլ «Ղարաբաղ» կոմիտեում: Իսկ 90 թվականի տարեսկզբին, երբ արդեն պարզ էր Խորհրդային Հայաստանի քաղաքական ընթացքը, «Ղարաբաղ» կոմիտեի ներսում սկսեցին ապագա պաշտոնները տեղաբաշխել, անձնավորել: Այդ ժամանակ լիդերության տիտղոսը վիճարկելի էր, երկլիդերություն էր` Տեր-Պետրոսյան-Մանուկյան:

Տեր-Պետրոսյանին բաժին ընկավ ապագա Գերագույն խորհրդի նախագահի աթոռը, իսկ Մանուկյանը զբաղեցնելու էր վարչապետի պաշտոնը: Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը որպես վարչապետ աշխատեց մեկ տարի երեք ամիս: Չհաշտվեց Տեր-Պետրոսյանի հետ, չհամակերպվեց երկրորդ համարով ներկայացող գործչի կարգավիճակի հետ: Հրաժարական տվեց և դարձավ ընդդիմություն: Պատերազմի ամենածանր հատվածում Տեր-Պերոսյանի առաջարկով Մանուկյանը ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Ազատության հրապարակի ընդդիմության հավաքին հայտարարեց, թե՝ ժողովուրդ, ինձ պատասխանատու պաշտոն են առաջարկել, և ես պարտավոր եմ գնալ, ու գնաց: Նշում են, որ 11 ամիսների ընթացքում Մանուկյանը վճռեց պատերազմի հաղթական ընթացքը, բայց դա մնաց ստվերում, քանի որ Տեր-Պետրոսյանը նրան փոխարինեց Վազգեն Սարգսյանով:

1996 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմությունը Վազգեն Մանուկյանին հռչակեց միասնական թեկնածու: Այնքան էլ ժողովրդի սրտով չէր բանի փափուկ արվեստն իրենը չհամարող Մանուկյանը, բայց վստահեց միավորված ընդդիմությանը, քանի որ ամեն կերպ ուզում էր, որ Տեր-Պետրոսյանը հեռանա: Գուցե բոլորովին ա՞յլ Հայաստան լիներ Մանուկյանի նախագահության տարիներին, գուցե Վազգեն Սարգսյանն այսօր ո՞ղջ լիներ եւ չլիներ ազգային հերոս: Գուցե Արցախի խնդի՞րն էլ վաղուց եւ այլ կերպ լուծված լիներ: Բայց Մանուկյանի այդ գնացքն արդեն մեկ անգամ գնացել է, արդյոք կհաջողվի՞ նրան երկրորդ անգամ գնացքը բերել կայարան, նույն գետը մտնել եւ չլինել ժամանակավրեպ: Հավատանք, որ չենք ունենալու նոր վրեժ լուծող, իր անձը առաջինն ու միակը տեսնող, այլակարծության հետ հաշվի չնստող, միասնությունը փոշիացնող, արտաքին աշխարհի հետ հարաբերություններ փչացնող մեկը, նորը: Վստահենք նրա փորձառությանը, կայուն ինտելեկտին, պատկառելի տարիքին, որ շրջահայաց կլինի եւ երկրի մեջքը ճկուն կերպով կշտկի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular