ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է գնանք միջազգային քրեական տրիբունալների պահանջի ճանապարհով. Նազելի Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից իրականացված գործողությունները միջազգային օրենքի խախտում են: Մասնավորապես՝ բնակելի թաղամասերի արգելված զինատեսակներից հրետակոծումը, հիվանդանոցների, բուժկետերի, շտապ օգնության մեքենաների գնդակոծումը, գերիների հանդեպ իրականացվող անմարդկային գործողությունները, ֆոսֆորային զենքի օգտագործումը: Ուստի այս ամենը միջազգային կառույցներին ներկայացնելուց զատ հարկավոր է քրեական գործեր հարուցել միջազգային մակարդակով և պատասխանատվության ենթարկել ագրեսոր երկրին:

 Փաստաբան Նազելի Վարդանյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրությամբ և բանաձևերով նույնպես համարվում է ռազմական հանցագործություն, որը պետք է համապատասխան գնահատականի արժանանա:

 «Փաստացի ՄԱԿ-ի կանոնադրության խախտում էր նման արգելված զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերի համար հատուկ դատարանների ստեղծման փորձ կա: Նման դատարան ստեղծվեց Հարավսլավիայի դեպքում, Լիբանանի դեպքում, Արևելյան Թիմորի դեպքում: Ես կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է գնանք, այսինքն՝ միջազգային քրեական տրիբունալների պահանջով, որը էլի ՄԱԿ-ի շրջանակներում է արվում: Ես դրա վրա հիմա աշխատում եմ, Ռուանդայի դեպքով ևս նման փորձ եղել է: Մենք համարում ենք, որ հանցագործություն է կատարվել մեր երկրի, մեր բնակչության, մեր ազգի դեմ: Այո, մեր դատախազությունը պետք է այդ քրեական գործերը հարուցի, և եթե դրանք կոնկրետ անձանց դեմ են, դիմի «Ինտերպոլին», քրեական հետապնդում սկսի: Դրանք ընդհանուր գործընթացներ են ազգային օրենսդրությամբ: Այսինքն՝ մեր դատախազությունը կարող է քրեական գործեր հարուցել մեր Քրեական օրենսգրքով և մեր կողմից վավերացված միջազգային իրավական նորմերով: Դրանից դուրս ոչ մի բան չի կարող դատախազությունն անել: Դրան զուգահեռ մենք այլ գործընթացներ ունենք, որոնք ավելի կարևոր են: Խոսքը միջազգային քրեական հարթակ ստեղծելու մասին է»,- ասաց Ն. Վարդանյանը:

Հասմիկ Հայկազյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular