ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավորը» փո՞ւռն է տալիս ընդդիմությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին հայաստանյան ընդդիմադիր դաշտն իր գլխավոր հակառակորդը համարում է Նիկոլ Փաշինյանին, սակայն այդպես էլ չի հասկացել, որ իր նպատակներին հասնելու բոլորովին այլ խոչընդոտ ունի իրականում, որը գուցե կառավարվում է Փաշինյանի կողմից, բայց իրականում հանդես է գալիս ընդդիմադիրի դիմակի տակ և ամենավճռական պահերին իրականացնում է իշխանությունների ծրագիրը՝ խանգարելով երկրի զարգացմանը կամ այն գործընթացներին, որոնք կնպաստեին երկրի զարգացմանը։ Խոսքը «Լուսավոր Հայաստան»-ի մասին է՝ ԱԺ-ում իր ունեցած 17 մանդատով։ Շատերը մատների արանքով նայեցին այն փաստին, որ Էդմոն Մարուքյանը նպաստեց ՍԴ կազմալուծելու և ՍԴ երեք անկախ ու անկաշառ անդամներին իշխանական դատավորներով փոխարինելու գործընթացին։

Բոլորի մոտ այնպիսի տպավորություն էր, որ ՍԴ-ն կազմաքանդեց Նիկոլ Փաշինյանը՝ այնտեղ տեղավորելով իր համար ընդունելի ու իր կողմից կառավարելի դատավորներին, որոնք հետագայում համապատասխան ծառայություններ կմատուցեն, ինչպես մատուցեցին օրերս՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումները մերժելով։ Իրականում այդ պրոցեսի «պապան» ոչ թե Նիկոլ Փաշինյանն էր, այլ Էդմոն Մարուքյանը՝ իր թիմով, որը նպաստեց գործընթացին և չմիացավ ԲՀԿ դիմումին՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու համար։ Ըստ էության՝ հիմա եկել է ավելի վճռական պահ՝ Փաշինյանին և գործող իշխանություններին ծառայություններ մատուցելու։ ԼՀԿ-ն այդպես էլ հստակ չմիացավ 17 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած գործընթացին։ Ճիշտ է՝ խոսքով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն երեկ, երբ ընդդիմությունը հրապարակեց իր միասնական թեկնածուի անունը, հերթական անգամ ԼՀԿ-ն ընտրեց «երրորդ ճանապարհը»՝ դավաճանելով ընդդիմությանը և կասեցնելով վարչապետի հրաժարականի գործընթացը։

Բանն այն է, որ այսօր ամենառեալ ուղին՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելն է, որի համար հարկավոր է 66 ձայն և եթե անգամ ընդդիմության 44-45 ձայնին հնարավոր լինի միացնել այն պակասող 22 ձայնը՝ «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունից պոկելով պակասող ձայները, ապա առանց Լուսավորի ձայների այդ գործընթացը սկսելն իսկ անիմաստ է։ Փաստացի, այս պարզ ճշմարտությունն իմանալով, ԼՀԿ-ն նախօրեին՝ ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանի անունը հրապարակելուն պես հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց՝ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Պարզ է, որ Մարուքյանի շանսերը՝ վարչապետ ընտրվել՝ թեկուզ մեկ օրով, զրոյական են, բայց այստեղ խնդիրը ընտրվելը չէ, այլ գործող իշխանություններին հերթական ծառայությունը մատուցելը՝ խոչընդոտելով իշխանափոխության պրոցեսին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular