ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան պատերազմում Т-72 տանկերի ցածր պաշտպանունակության մասին խոսակցությունները ընդամենը սպեկուլյատիվ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vestnik-rm.ru-ն գրում է, որ  Լեռնային Ղարաբաղում վերջերս ավարտված պատերազմը նոր ենթադրություններ է առաջացրել տանկերի դարաշրջանի ավարտի վերաբերյալ: Այս մասին գրվել է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան հրատարակություններում:

Բայց յուրաքանչյուրը, ով թեկուզ աննշան չափով հետաքրքրվել է ռազմական պատմությամբ գիտի, որ սկսած Մերձավոր Արևելքի 1967 թվականի իրադարձություններից հետո տանկերին պարբերաբար թաղում են յուրաքանչյուր պատերազմից հետո:

Կարող ենք հիշել 1973 թվականի հոկտեմբերյան պատերազմը Եգիպտոսի, Սիրիայի, նրանց աջակցող արաբական երկրների և Իսրայելի միջև: Այն ժամանակ ընդամենը 18 օրվա ընթացքում կողմերը կորցրել են ավելի քան 2500 զրահամեքենա:

Իրան-Իրաքյան պատերազմի ընթացքում, որոշ գործողությունների ժամանակ հարյուրավոր միավոր խոցված տեխնիկա է մնացել մարտի դաշտում:

Օրինակ` 1982 թվականին Լիբանանում տեղի ունեցած հակամարտության ժամանակ Կարուն լճից հարավ գտնվող տարածքում երկու սիրիական տանկային բրիգադ կարճ ժամանակում կորցրել են ավելի քան 200 միավոր T-62, ընդ որում դրանցից 90-ը լքվել է վառելիքի կորստի պատճառով:

Տանկերի «մահը» սարսափելի է եղել 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, ապա 2003 թվականին Իրաքում ամերիկյան ագրեսիայի ժամանակ:

Այնուամենայնիվ, ցամաքային ուժերի համար չկա սպառազինության այնպիսի տեսակ, որը կարող է փոխարինել տանկին: Որևէ մեկի մտքով երբեք չի անցնում, որ հետևակը ևս հնացել է ժամանակակից պատերազմի համար հաշվի առնելով այն, թե ինչքան շատ հետևակային զինվոր է զոհվում ժամանակակից  մարտի դաշտում:Նույնը կարելի է ասել նաև հրետանավորների կամ մեքենայի վարորդների մասին, որոնցից ևս հսկայական զոհեր են լինում: Կորուստների ռիսկերի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի մարտական ​​ուղղաթիռները ևս գործնականում չեն օգտագործվել, արդյո՞ք դրանք նույնպես անօգուտ են դարձել:

Այո, հայկական տանկային կազմավորումները զգալի կորուստներ են կրել: Նշենք, որ դրանց հիմնական մասը եղել են 70-80 տարի առաջ մշակված մոդելներ և հնացած են եղել: Բայց նույնիսկ այդ ոչ երիտասարդ T-72-ները միանգամայն անսասան դիմացել են 21-րդ դարի այդ պատերազմի բոլոր դժվարություններին:

Եթե ​​գնահատենք Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տեղադրված տեսանյութերը, ապա կտեսնենք, որ թուրքական Bayraktar ԱԹՍ-ների MAM-C բարձր ճշգրտության հրթիռները միայն շարքից դուրս են բերում տանկերինն թրթուրների և շարժիչ-փոխանցումային համակարգերի վնասումներով: Այսինքն, եթե հայկական կողմից տարհանման ծառայությունները  նորմալ գործեին, ապա այդ տանկերը հնարավոր կլիներ կրկին վերադարձնել մարտադաշտ: Բայց դրանք պարզապես թողնվել են առաջ շարժվող թշնամուն:

Իհարկե, ավելի ճակատագրական են այն խոցումները, երբ ԱԹՍ-ի հրթիռին հաջողվել է ներթափանցել ներս անձնակազմի բաց լյուկերով կամ հրկիզել վառելիքի արտաքին բաքերը, որոնք ինչ-ինչ պատճառներով մարտից առաջ չեն դատարկվել: Նաև լուրջ վնաս են հասցրել իսրայելական HAROP կամիկաձեին ԱԹՍ-ները, որոնց 135 կգ քաշից 15 կգ-ը մարտագլխիկն է: Ի դեպ, այդ ԱԹՍ-ները նախատեսված են հիմնականում ՀՕՊ համակարգերը խոցելու համար, բայց այս հակամարտության ընթացքում, նույնիսկ ի զարմանս արտադրողների, նրանք հաջողությամբ փոխել են իրենց մասնագիտացումը:

Ադրբեջանական կողմը լավ են արտահայտվում իսրայելական Spike հակատանկային հրթիռների մասին, որոնք ունակ են գրոհել տանկին վերևից, բայց եղել են դեպքեր, երբ T-72- ները դիմակայել են անգամ նման հրթիռների հարվածներին:

Հետաքրքիր մանրամասնություն. այդ պատերազմի ընթացքում պոկված աշտարակներով T-72 տանկեր չեն ցուցադրվել:

Բացի այդ, նրանք, ովքեր խոսում են թույլ T-72-ների մասին, չգիտես ինչու մոռանում են, որ ադրբեջանական կողմը նույնպես զինված է դրանցով: Ավելին, դրանք այնպիսի տեսակների են, որոնք զրահի պաշտպանության տեսանկյունից ոչ մի կերպ չեն գերազանցել իրենց հակառակորդներին: Սակայն խփվել է ընդամենը երեք տասնյակ տանկ: Դա այն է, ինչ նշանակում է օդային ծածկույթի ներքո հետևակի աջակցությամբ տանկը գրագետ օգտագործել:

Իհարկե, Ղարաբաղում հակամարտության արդյունքները դեռ կվերլուծվեն, կկատարվածից կարվեն եզրակացություններ, որը կազդի ռուսական բանակին մատակարարվող սպառազինության որակի վրա:

Նյութը հրապարկման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular