ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է հասցնում պետությանը․ ինչ խնդիր է նա փորձում լուծել՝ կառչելով աթոռից. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նի­կոլ Փա­շի­նյա­նի դի­մադ­րու­թյան և իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ա­մեն օրն ակն­հայ­տո­րեն ժա­մա­նա­կի լուրջ կո­րուստ է։ Նրա պաշ­տո­նա­վար­ման յու­րա­քան­չյուր օրն ան­դառ­նա­լի վնաս­ներ է տա­լիս պե­տու­թյա­նը։ Ա­մեն օր մենք կորց­նում ենք տա­րածք­ներ‚ ո­րոնց մա­սին նշ­ված չէ չա­րա­բաս­տիկ հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Եվ ե­թե լի­ներ նոր բա­նակ­ցող‚ ո­րը չու­նի հայ­տա­րա­րու­թյամբ և դրա­նից դուրս քո­ղարկ­ված պար­տա­վո­րու­թյուն­ներ‚ ան­դառ­նա­լի շատ վնաս­ներ գու­ցե չար­ձա­նագր­վեին։ Հայտ­նի փաստ է‚ որ հո­ղը ա­ռանց ա­րյան ու պա­տե­րազ­մի ոչ ոք հետ չի տա‚ թերևս‚ հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում բա­ցա­ռու­թյուն­նե­րից մե­կը հենց Նի­կոլ Փա­շի­նյանն է‚ ո­րը‚ մաս­նա­վո­րա­պես‚ Քար­վա­ճա­ռը ա­ռանց որևէ կրա­կո­ցի պարգևեց ադր­բե­ջան­ցի­նե­րին։
Այս­քա­նից հե­տո ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ կառ­չած իր պաշ­տո­նից։ Մի քա­նի վար­կած­ներ կան։ Ընդ ո­րում‚ բո­լոր այդ վար­կած­ներն ընդ­հա­նուր առ­մամբ մի­մյանց չեն բա­ցա­ռում։

Նախ և ա­ռաջ բո­լո­րը հաս­կա­նում են‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են։ Պար­զա­պես խն­դի­րը ժա­մա­նակն է։ Հա­սա­րա­կու­թյան զգա­լի մա­սը‚ ո­րի կար­ծիքն ար­տա­հայ­տում է ընդ­դի­մու­թյու­նը‚ ան­գամ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը‚ ո­րը, ըստ տար­բեր վար­կած­նե­րի, 2018 թվա­կա­նից ի վեր Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի դի­րի­ժոր­նե­րից ու թե­լադ­րող­նե­րից է‚ հա­մա­րում է‚ որ գոր­ծող վար­չա­պե­տը պետք է հե­ռա­նա։

Փա­շի­նյա­նը‚ սա­կայն‚ ժա­մա­նակ է ձգում՝ շատ լավ հաս­կա­նա­լով‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են‚ բայց նա ցան­կա­նում է‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վեն իր պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում‚ որ­պես­զի ին­քը կա­զ­մա­կեր­պի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը շատ լավ գի­տի‚ որ ե­թե ին­քը չկազ­մա­կեր­պի այդ ընտ­րու­թյուն­ներն ու չու­նե­նա որևէ վար­չա­կան ռե­սուրս‚ ա­պա իր ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժը կա­րող է նույ­նիսկ խոր­հր­դա­րան չմտ­նել‚ քա­նի որ հան­րու­թյու­նը դժ­վար թե քվե տա դա­վա­ճա­նին ու նրա թի­մին։ Այս ժա­մա­նա­կը նա օգ­տա­գոր­ծում է‚ որ­պես­զի ին­քը պատ­մու­թյան մեջ մնա ոչ թե որ­պես դա­վա­ճան‚ այլ ցան­կա­ցած այլ կար­գա­վի­ճա­կում։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ 6-ամ­սյա ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է ներ­կա­յաց­րել և ժա­մա­նակ է հայ­ցում։

Ո­մանց կար­ծի­քով՝ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կը ձգում է‚ քա­նի որ բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ ու­նի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված։ Աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան շր­ջա­նում կան մար­դիկ‚ ո­րոնք Փա­շի­նյա­նի ա­րա­ծը հա­մա­րում են դա­վա­ճա­նու­թյուն և բա­վա­կա­նին ար­մա­տա­կան են տրա­մադր­ված նրա նկատ­մամբ։ Եվ Փա­շի­նյա­նը կար­ծում է‚ թե վար­չա­պե­տի պաշ­տո­նում եր­կար մնա­լով՝ ա­մեն ինչ կպա­հի պե­տա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո ու կա­պա­հո­վի իր անվ­տան­գու­թյու­նը։

Կկա­րո­ղա­նա՞ Փա­շի­նյա­նը մնալ իր պաշ­տո­նին։ Այս­տեղ ա­ռաջ է գա­լիս ռե­սուրս­նե­րի խն­դի­րը։ Վար­չա­պետն այս պա­հին հույ­սը դնում է եր­կու հիմ­նա­կան ռե­սուր­սի վրա՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան և ներ­քին։

Այն պա­հից‚ երբ նա Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի հետ ստո­րագ­րեց ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ան­տե­սե­լով Արևմուտ­քին ու ի­րեն իշ­խա­նու­թյան բե­րած սո­րո­սյան կա­ռույց­նե­րին‚ չի կա­րող այլևս հույ­սը դնել ար­տա­քին այդ հե­նա­րան­նե­րի վրա։ Այս պա­րա­գա­յում վար­չա­պետն իր հա­մար որ­պես ար­տա­քին քա­ղա­քա­կան հեն­ման կետ դի­տար­կում է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյունն ու ան­ձամբ Պու­տի­նին։ Նույ­նիսկ չա­փա­զանց ան­հա­վա­սա­րակ­շիռ ու վեր­լու­ծա­կան ու­նա­կու­թյուն­նե­րից հե­ռու Նի­կոլ Փա­շի­նյա­նը բնազ­դա­յին մա­կար­դա­կով շատ հս­տակ հաս­կա­նում է՝ քա­նի դեռ ին­քը պետք է ՌԴ-ին ու Պու­տի­նին՝ մինչև վերջ ի­րա­կա­նաց­նե­լու հայ­տա­րա­րու­թյու­նում ամ­րագր­ված կե­տերն ու գաղտ­նի ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը‚ նաև կյան­քի կո­չե­լու Զան­գե­զու­րի պլա­նը‚ ին­քը կա­րող է օգ­տա­կար լի­նել Ռու­սաս­տա­նի հա­մար։ Այս պայ­ման­նե­րում նշ­ված թե­զե­րը խա­ղար­կե­լով‚ ժա­մա­նակ ձգե­լով‚ նոր ա­ռա­ջարկ­ներ ա­նե­լով՝ փոր­ձում է ՌԴ-ի հետ ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վել։

Դեկ­տեմ­բե­րի 1-ին Բեր­ձո­րը հանձ­նե­լուց հե­տո Փա­շի­նյա­նը‚ ըստ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի‚ պետք է սկ­սի զբաղ­վել Մեղ­րիով։ Պա­տա­հա­կան չէ‚ որ մա­մու­լով տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք ե­ղավ‚ որ նա ցան­կա­նում է գնալ Պու­տի­նի մոտ ու հարց­նել‚ թե է՞լ ինչ ծա­ռա­յու­թյուն կա­րող է մա­տու­ցել նրան։ Նա‚ փաս­տո­րեն‚ դա­վա­ճա­նել է բո­լո­րին և այս պա­հին քա­նի որ այլ տեղ չու­նի գնա­լու‚ նաև սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը ա­պա­հո­վե­լու հա­մար դի­մում է ՌԴ ղե­կա­վա­րին՝ հա­մա­ձայ­նե­լով նրա բո­լոր ծրագ­րե­րին‚ ան­գամ ե­թե միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նա‚ կա­րող է Հա­յաս­տանն էլ դրա մեջ ներգ­րա­վել։ ՈՒ պա­տա­հա­կան չեն Պու­տի­նի գո­վես­տի խոս­քե­րը։ Սա­կայն մի բան է Պու­տի­նի խոս­քը‚ այլ բան՝ ի­րա­կա­նում ինչ տե­ղի կու­նե­նա։

Տա­րածք­ներն ան­դառ­նա­լի հան­ձն­վե­լուց հե­տո Ռու­սաս­տա­նում ա­ռանձ­նա­պես մեծ ան­հան­գս­տու­թյուն­ներ չու­նեն այդ փաս­տաթղ­թի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված։ ՈՒս­տի Փա­շի­նյա­նը ռուս­նե­րին այլևս անհ­րա­ժեշտ չէ։ Եվ ե­թե Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ի­րա­կան այ­լընտ­րանք հայ­տն­վի‚ ա­պա չի բա­ցառ­վում‚ որ ՌԴ-ն ո­րո­շի ոչ հու­սա­լի Փա­շի­նյա­նին փո­խա­րի­նել այդ այ­լընտ­րան­քով։ Այս­տեղ ու­շագ­րավ է այն փաս­տը‚ որ ընդ­դի­մու­թյունն էլ վեր­ջին օ­րե­րին շատ ակ­տիվ այ­ցե­լու­թյուն­ներ է կա­տա­րում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն։ Մոսկ­վա­յում շատ լուրջ հան­դի­պում­ներ ու­նե­ցան Վազ­գեն Մա­նու­կյա­նը‚ դաշ­նակ­ցա­կան­ներ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը‚ Ար­մեն Ռուս­տա­մյա­նը։

Գաղտ­նիք չէ‚ որ Ռու­սաս­տա­նի հետ օ­պա­րա­տիվ կա­պի մեջ է նաև Ար­թուր Վա­նե­ցյա­նը։ Նկա­տենք‚ որ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նում ին­ֆոր­մա­ցիա­յի այլ աղ­բյուր­ներ նույն­պես ու­նի։ Չի բա­ցառ­վում‚ որ ՀՀ-ում զար­գա­ցում­նե­րի շուրջ ինչ-որ կար­ծիք ձևա­վո­րե­լու հա­մար Պու­տի­նը խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ է անց­կաց­նում ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ։ Դժ­վար չէ կռա­հել‚ թե Քո­չա­րյանն ինչ տե­սա­կետ կա­րող է հայտ­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­կած­նե­րի մա­սին։ Այն­պես որ՝ Փա­շի­նյա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան հե­նա­րա­նը շատ ե­րե­րուն է ու լղոզ­ված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular