Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է հասցնում պետությանը․ ինչ խնդիր է նա փորձում լուծել՝ կառչելով աթոռից. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նի­կոլ Փա­շի­նյա­նի դի­մադ­րու­թյան և իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ա­մեն օրն ակն­հայ­տո­րեն ժա­մա­նա­կի լուրջ կո­րուստ է։ Նրա պաշ­տո­նա­վար­ման յու­րա­քան­չյուր օրն ան­դառ­նա­լի վնաս­ներ է տա­լիս պե­տու­թյա­նը։ Ա­մեն օր մենք կորց­նում ենք տա­րածք­ներ‚ ո­րոնց մա­սին նշ­ված չէ չա­րա­բաս­տիկ հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Եվ ե­թե լի­ներ նոր բա­նակ­ցող‚ ո­րը չու­նի հայ­տա­րա­րու­թյամբ և դրա­նից դուրս քո­ղարկ­ված պար­տա­վո­րու­թյուն­ներ‚ ան­դառ­նա­լի շատ վնաս­ներ գու­ցե չար­ձա­նագր­վեին։ Հայտ­նի փաստ է‚ որ հո­ղը ա­ռանց ա­րյան ու պա­տե­րազ­մի ոչ ոք հետ չի տա‚ թերևս‚ հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում բա­ցա­ռու­թյուն­նե­րից մե­կը հենց Նի­կոլ Փա­շի­նյանն է‚ ո­րը‚ մաս­նա­վո­րա­պես‚ Քար­վա­ճա­ռը ա­ռանց որևէ կրա­կո­ցի պարգևեց ադր­բե­ջան­ցի­նե­րին։
Այս­քա­նից հե­տո ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ կառ­չած իր պաշ­տո­նից։ Մի քա­նի վար­կած­ներ կան։ Ընդ ո­րում‚ բո­լոր այդ վար­կած­ներն ընդ­հա­նուր առ­մամբ մի­մյանց չեն բա­ցա­ռում։

Նախ և ա­ռաջ բո­լո­րը հաս­կա­նում են‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են։ Պար­զա­պես խն­դի­րը ժա­մա­նակն է։ Հա­սա­րա­կու­թյան զգա­լի մա­սը‚ ո­րի կար­ծիքն ար­տա­հայ­տում է ընդ­դի­մու­թյու­նը‚ ան­գամ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը‚ ո­րը, ըստ տար­բեր վար­կած­նե­րի, 2018 թվա­կա­նից ի վեր Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի դի­րի­ժոր­նե­րից ու թե­լադ­րող­նե­րից է‚ հա­մա­րում է‚ որ գոր­ծող վար­չա­պե­տը պետք է հե­ռա­նա։

Փա­շի­նյա­նը‚ սա­կայն‚ ժա­մա­նակ է ձգում՝ շատ լավ հաս­կա­նա­լով‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են‚ բայց նա ցան­կա­նում է‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վեն իր պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում‚ որ­պես­զի ին­քը կա­զ­մա­կեր­պի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը շատ լավ գի­տի‚ որ ե­թե ին­քը չկազ­մա­կեր­պի այդ ընտ­րու­թյուն­ներն ու չու­նե­նա որևէ վար­չա­կան ռե­սուրս‚ ա­պա իր ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժը կա­րող է նույ­նիսկ խոր­հր­դա­րան չմտ­նել‚ քա­նի որ հան­րու­թյու­նը դժ­վար թե քվե տա դա­վա­ճա­նին ու նրա թի­մին։ Այս ժա­մա­նա­կը նա օգ­տա­գոր­ծում է‚ որ­պես­զի ին­քը պատ­մու­թյան մեջ մնա ոչ թե որ­պես դա­վա­ճան‚ այլ ցան­կա­ցած այլ կար­գա­վի­ճա­կում։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ 6-ամ­սյա ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է ներ­կա­յաց­րել և ժա­մա­նակ է հայ­ցում։

Ո­մանց կար­ծի­քով՝ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կը ձգում է‚ քա­նի որ բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ ու­նի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված։ Աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան շր­ջա­նում կան մար­դիկ‚ ո­րոնք Փա­շի­նյա­նի ա­րա­ծը հա­մա­րում են դա­վա­ճա­նու­թյուն և բա­վա­կա­նին ար­մա­տա­կան են տրա­մադր­ված նրա նկատ­մամբ։ Եվ Փա­շի­նյա­նը կար­ծում է‚ թե վար­չա­պե­տի պաշ­տո­նում եր­կար մնա­լով՝ ա­մեն ինչ կպա­հի պե­տա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո ու կա­պա­հո­վի իր անվ­տան­գու­թյու­նը։

Կկա­րո­ղա­նա՞ Փա­շի­նյա­նը մնալ իր պաշ­տո­նին։ Այս­տեղ ա­ռաջ է գա­լիս ռե­սուրս­նե­րի խն­դի­րը։ Վար­չա­պետն այս պա­հին հույ­սը դնում է եր­կու հիմ­նա­կան ռե­սուր­սի վրա՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան և ներ­քին։

Այն պա­հից‚ երբ նա Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի հետ ստո­րագ­րեց ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ան­տե­սե­լով Արևմուտ­քին ու ի­րեն իշ­խա­նու­թյան բե­րած սո­րո­սյան կա­ռույց­նե­րին‚ չի կա­րող այլևս հույ­սը դնել ար­տա­քին այդ հե­նա­րան­նե­րի վրա։ Այս պա­րա­գա­յում վար­չա­պետն իր հա­մար որ­պես ար­տա­քին քա­ղա­քա­կան հեն­ման կետ դի­տար­կում է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյունն ու ան­ձամբ Պու­տի­նին։ Նույ­նիսկ չա­փա­զանց ան­հա­վա­սա­րակ­շիռ ու վեր­լու­ծա­կան ու­նա­կու­թյուն­նե­րից հե­ռու Նի­կոլ Փա­շի­նյա­նը բնազ­դա­յին մա­կար­դա­կով շատ հս­տակ հաս­կա­նում է՝ քա­նի դեռ ին­քը պետք է ՌԴ-ին ու Պու­տի­նին՝ մինչև վերջ ի­րա­կա­նաց­նե­լու հայ­տա­րա­րու­թյու­նում ամ­րագր­ված կե­տերն ու գաղտ­նի ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը‚ նաև կյան­քի կո­չե­լու Զան­գե­զու­րի պլա­նը‚ ին­քը կա­րող է օգ­տա­կար լի­նել Ռու­սաս­տա­նի հա­մար։ Այս պայ­ման­նե­րում նշ­ված թե­զե­րը խա­ղար­կե­լով‚ ժա­մա­նակ ձգե­լով‚ նոր ա­ռա­ջարկ­ներ ա­նե­լով՝ փոր­ձում է ՌԴ-ի հետ ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վել։

Դեկ­տեմ­բե­րի 1-ին Բեր­ձո­րը հանձ­նե­լուց հե­տո Փա­շի­նյա­նը‚ ըստ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի‚ պետք է սկ­սի զբաղ­վել Մեղ­րիով։ Պա­տա­հա­կան չէ‚ որ մա­մու­լով տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք ե­ղավ‚ որ նա ցան­կա­նում է գնալ Պու­տի­նի մոտ ու հարց­նել‚ թե է՞լ ինչ ծա­ռա­յու­թյուն կա­րող է մա­տու­ցել նրան։ Նա‚ փաս­տո­րեն‚ դա­վա­ճա­նել է բո­լո­րին և այս պա­հին քա­նի որ այլ տեղ չու­նի գնա­լու‚ նաև սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը ա­պա­հո­վե­լու հա­մար դի­մում է ՌԴ ղե­կա­վա­րին՝ հա­մա­ձայ­նե­լով նրա բո­լոր ծրագ­րե­րին‚ ան­գամ ե­թե միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նա‚ կա­րող է Հա­յաս­տանն էլ դրա մեջ ներգ­րա­վել։ ՈՒ պա­տա­հա­կան չեն Պու­տի­նի գո­վես­տի խոս­քե­րը։ Սա­կայն մի բան է Պու­տի­նի խոս­քը‚ այլ բան՝ ի­րա­կա­նում ինչ տե­ղի կու­նե­նա։

Տա­րածք­ներն ան­դառ­նա­լի հան­ձն­վե­լուց հե­տո Ռու­սաս­տա­նում ա­ռանձ­նա­պես մեծ ան­հան­գս­տու­թյուն­ներ չու­նեն այդ փաս­տաթղ­թի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված։ ՈՒս­տի Փա­շի­նյա­նը ռուս­նե­րին այլևս անհ­րա­ժեշտ չէ։ Եվ ե­թե Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ի­րա­կան այ­լընտ­րանք հայ­տն­վի‚ ա­պա չի բա­ցառ­վում‚ որ ՌԴ-ն ո­րո­շի ոչ հու­սա­լի Փա­շի­նյա­նին փո­խա­րի­նել այդ այ­լընտ­րան­քով։ Այս­տեղ ու­շագ­րավ է այն փաս­տը‚ որ ընդ­դի­մու­թյունն էլ վեր­ջին օ­րե­րին շատ ակ­տիվ այ­ցե­լու­թյուն­ներ է կա­տա­րում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն։ Մոսկ­վա­յում շատ լուրջ հան­դի­պում­ներ ու­նե­ցան Վազ­գեն Մա­նու­կյա­նը‚ դաշ­նակ­ցա­կան­ներ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը‚ Ար­մեն Ռուս­տա­մյա­նը։

Գաղտ­նիք չէ‚ որ Ռու­սաս­տա­նի հետ օ­պա­րա­տիվ կա­պի մեջ է նաև Ար­թուր Վա­նե­ցյա­նը։ Նկա­տենք‚ որ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նում ին­ֆոր­մա­ցիա­յի այլ աղ­բյուր­ներ նույն­պես ու­նի։ Չի բա­ցառ­վում‚ որ ՀՀ-ում զար­գա­ցում­նե­րի շուրջ ինչ-որ կար­ծիք ձևա­վո­րե­լու հա­մար Պու­տի­նը խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ է անց­կաց­նում ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ։ Դժ­վար չէ կռա­հել‚ թե Քո­չա­րյանն ինչ տե­սա­կետ կա­րող է հայտ­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­կած­նե­րի մա­սին։ Այն­պես որ՝ Փա­շի­նյա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան հե­նա­րա­նը շատ ե­րե­րուն է ու լղոզ­ված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ծանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով ԵՄ-ն Հայաստանին զինվորական անձնակազմ չի տրամադրի հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով Ռուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Թուրքիան հերքել է ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Կարսից մինչև Նախիջևան. Թուրքիան երկաթուղի է կառուցում Հայաստանը բաժանելու համար
Ամենադիտված