ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ փշալար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փշալարի գյուտը մարդկության տեխնոլոգիական առաջընթացի ամենակարևոր ձեռքբերումներից չէ, այնուամենայնիվ, այն իր խորը ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա, չնայած ոչ միշտ դրական իմաստով: Փշալարի առաջացման պատմությունը կապված է Միացյալ Նահանգներում գտնվող Մեծ տափաստանի օգտագործման պատմության հետ: Այդ տարածքներ ժամանած անասնապահներին ու ֆերմերներին անհրաժեշտ էր ցանկապատել իրենց արոտավայրերը, որպեսի այն պաշտպանեին «օտարներից» և վայրի կենդանիներից: Փայտից ցանկապատեր պատրաստելը շատ թանկ էր նստում, ավելի շահավետ էր մետաղալար օգտագործելը, սակայն դա որոշակի թերություններ ուներ: Կենդանիները գործնականում չէին նկատում մետաղալարերի խոչընդոտը և անընդհատ ընկնում էին դրա վրա և տապալում ցանկապատի սյուները:

1873 թվականին Իլինոյս նահանգի Դե Կալբ բնակավայրում անց կացվող տոնավաճառում ֆերմեր Հենրի Ռոուզը առաջին անգամ ցուցադրել է իր գյուտը: Դա սովորական տախտակ էր, որի մեջ տարբեր կողմերից մեխեր էին մեխված այնպես, որ դրանց սուր ծայրերը դուրս էին ցցված: Այս տախտակները նախատեսվում էր տեղադրել մետաղալարեր ցանկապատների վրա, որը ըստ գյուտարարի նման կերպ անասունների համար անհաղթահարելի խոչընդոտ էր ստեղծում: Այդպես էլ սկսվել է փշալարի պատմությունը: Բանն այն է, որ տոնավաճառին մասնակցել են երեք ընկերներ՝ Յակոբ Հեյշը, Այզեկ Էլվուդը, Ժոզեֆ Գլիդդենը, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ գյուտի նկատմամբ: Նրանցից մեկը՝ ֆերմեր Գլիդդենը որոշում է ստեղծել առանց տախտակի փշոտ ցանկապատ: Նա սկսում է մետաղալարերը մանր կտորներով կտրել, ծայրերը սրել և մի քանի պտույտներով փաթաթել ցանկապատի հիմնական մետաղալարին, ընդ որում  ծայրերը բաց թողնելով, որպեսզի դրանք կատարեն նույն ֆունկցիան ինչը կատարում են մեխերի սուր ծայրերը: Բայց նման կերպ ստեղծված  փշերը ամրացված չէին և անընդհատ շարժվում էին մետաղալարի երկայնքով: Այդ ժամանակ Գլիդդենը որոշում է օգտագործել մետաղալարերի այլ կտորներ՝ ոլորելով դրանք արդեն պատրաստված փշերի վրա:

Այսպիսով, ստացվել են չորսսայրանի այնպիսի փշեր, որոնք պինդ նստած են հիմնական մետաղալարի վրա: Այս կառուցվածքը այնքան հաջող էր, որ Այզեկ Էլվուդը Գլիդդենին առաջարկում է դառնալ գործընկեր և կազմակերպել փշալարերի համատեղ արտադրություն: 1874 թվականի նոյեմբերին Գլիդդենը արտոնագրում է իր գյուտը: Միևնույն ժամանակ Յակոբ Հեյշըը արտոնագրում է փշալարի իր սեփական տարբերակը: Ընկերները ստեղծում են «Փշալարային ընկերությունը», որը միայն 1874 թվականի ընթացքում վաճառում է 5 տոննա «փշոտ» արտադրանք: Հաջորդ տարի ընկերության վաճառքն աճում է 60 անգամ: Հետագայում պահանջարկի աճը պայմանավորվել է նաև փշալարերի նոր տեսակների գյուտերով: Սկսվել են արտոնագրային մարտեր, որոնք տևել են երկար տարիներ: Ի վերջո, հաղթող է դարձել Գլիդդենը, որի փշալարի ձևը ամենահաջողն էր: 1876 թվականին Գլիդդենը վաճառել է «Washburn and Moen» ընկերության իր մասնաբաժինը  60 000 ԱՄՆ դոլարով: Արդյունքում մինչև 1906 թվականը Ժոզեֆ Գլիդդենը եղել է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular