Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ փշալար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փշալարի գյուտը մարդկության տեխնոլոգիական առաջընթացի ամենակարևոր ձեռքբերումներից չէ, այնուամենայնիվ, այն իր խորը ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա, չնայած ոչ միշտ դրական իմաստով: Փշալարի առաջացման պատմությունը կապված է Միացյալ Նահանգներում գտնվող Մեծ տափաստանի օգտագործման պատմության հետ: Այդ տարածքներ ժամանած անասնապահներին ու ֆերմերներին անհրաժեշտ էր ցանկապատել իրենց արոտավայրերը, որպեսի այն պաշտպանեին «օտարներից» և վայրի կենդանիներից: Փայտից ցանկապատեր պատրաստելը շատ թանկ էր նստում, ավելի շահավետ էր մետաղալար օգտագործելը, սակայն դա որոշակի թերություններ ուներ: Կենդանիները գործնականում չէին նկատում մետաղալարերի խոչընդոտը և անընդհատ ընկնում էին դրա վրա և տապալում ցանկապատի սյուները:

1873 թվականին Իլինոյս նահանգի Դե Կալբ բնակավայրում անց կացվող տոնավաճառում ֆերմեր Հենրի Ռոուզը առաջին անգամ ցուցադրել է իր գյուտը: Դա սովորական տախտակ էր, որի մեջ տարբեր կողմերից մեխեր էին մեխված այնպես, որ դրանց սուր ծայրերը դուրս էին ցցված: Այս տախտակները նախատեսվում էր տեղադրել մետաղալարեր ցանկապատների վրա, որը ըստ գյուտարարի նման կերպ անասունների համար անհաղթահարելի խոչընդոտ էր ստեղծում: Այդպես էլ սկսվել է փշալարի պատմությունը: Բանն այն է, որ տոնավաճառին մասնակցել են երեք ընկերներ՝ Յակոբ Հեյշը, Այզեկ Էլվուդը, Ժոզեֆ Գլիդդենը, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ գյուտի նկատմամբ: Նրանցից մեկը՝ ֆերմեր Գլիդդենը որոշում է ստեղծել առանց տախտակի փշոտ ցանկապատ: Նա սկսում է մետաղալարերը մանր կտորներով կտրել, ծայրերը սրել և մի քանի պտույտներով փաթաթել ցանկապատի հիմնական մետաղալարին, ընդ որում  ծայրերը բաց թողնելով, որպեսզի դրանք կատարեն նույն ֆունկցիան ինչը կատարում են մեխերի սուր ծայրերը: Բայց նման կերպ ստեղծված  փշերը ամրացված չէին և անընդհատ շարժվում էին մետաղալարի երկայնքով: Այդ ժամանակ Գլիդդենը որոշում է օգտագործել մետաղալարերի այլ կտորներ՝ ոլորելով դրանք արդեն պատրաստված փշերի վրա:

Այսպիսով, ստացվել են չորսսայրանի այնպիսի փշեր, որոնք պինդ նստած են հիմնական մետաղալարի վրա: Այս կառուցվածքը այնքան հաջող էր, որ Այզեկ Էլվուդը Գլիդդենին առաջարկում է դառնալ գործընկեր և կազմակերպել փշալարերի համատեղ արտադրություն: 1874 թվականի նոյեմբերին Գլիդդենը արտոնագրում է իր գյուտը: Միևնույն ժամանակ Յակոբ Հեյշըը արտոնագրում է փշալարի իր սեփական տարբերակը: Ընկերները ստեղծում են «Փշալարային ընկերությունը», որը միայն 1874 թվականի ընթացքում վաճառում է 5 տոննա «փշոտ» արտադրանք: Հաջորդ տարի ընկերության վաճառքն աճում է 60 անգամ: Հետագայում պահանջարկի աճը պայմանավորվել է նաև փշալարերի նոր տեսակների գյուտերով: Սկսվել են արտոնագրային մարտեր, որոնք տևել են երկար տարիներ: Ի վերջո, հաղթող է դարձել Գլիդդենը, որի փշալարի ձևը ամենահաջողն էր: 1876 թվականին Գլիդդենը վաճառել է «Washburn and Moen» ընկերության իր մասնաբաժինը  60 000 ԱՄՆ դոլարով: Արդյունքում մինչև 1906 թվականը Ժոզեֆ Գլիդդենը եղել է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»
Ամենադիտված