ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ, պետք է գտնել բացառապես խաղաղ ուղիներ. Էդվարդ Նալբանդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմն ու զինուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում չեն, պետք է գտնել բացառապես խաղաղ ճանապարհներ հակամարտությունը կարգավորելու համար: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցին ի պատասխան` հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշեց, որ ներկայում իրավիճակը շփման գծում այնքան էլ կայուն չէ` չնայած ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը կրակը դադարեցնելու և 1994 թվականի հրադադարի հաստատման համաձայնագրի գործողությանը, որն անժամկետ է և պարտադիր կատարման: «Սակայն այսօր էլ մենք ակնակատեսն ենք Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտման և նոր ագրեսիայի սանձազերծման` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ սահմանին իրավիճակի սրման»,-նշեց Նալբանդյանը: Նրա խոսքով` այս իրավիճակում շատ կարևոր է միավորել միջազգային հանրության ջանքերը հասցեական պատասխան տալու Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին ու դրա շարունակությանը:
«Առաջին հերթին պետք է կատարել համանախագահող երկրների առաջարկները և բարձրացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերը տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի մոնիտորինգի առաքելության կատարումը, ինչն Ադրբեջանն արգելափակում է: Կարևոր է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որից կրկին ադրբեջանական կողմը հրաժարվում է` փաստորեն իր վրա վերցնելով խախտումների ողջ պատասխանատվությունը: Հենց այս պահին է կարևոր կենտրոնացնել ջանքերը ոչ միայն երեք համանախագահողների կողմից, այլև միջազգային հանրության և ԵԱՀԿ նախագահող Գերմանիայի կողմից, որպեսզի կատարվեն համապատասխան քայլեր մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»,-նշեց նախարար Նալբանդյանը` հավելելով, որ այդ գաղափարն աջակցություն է ստանում թե ՀՀ-ի, թե ԼՂՀ-ի կողմից: «Ճիշտ ժամանակն է մեխնաիզմներ ստեղծելու համար, որոնք բանակցությունները վերսկսելու հիմք կհանդիսանան»,-ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է միջորդի` Մինսկի խմբի ձևաչափին, ապա Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ հայկական կողմը լիակատար աջակցում է Մինսկի խմբին, որն արդեն կուտակել է մեծ գիտելիք հակամարտության ու դրա կարգավորման ուղիների վերաբերյալ: «Հայաստանը ողջունում է հակամարտության կագավորման վերաբերյալ համանախագահողների 5 հայտարարությունները` ասելով, որ պատրաստ է գնալ կարգավորման դրանց հիման վրա, դժբախտաբար նույնը չենք կարող ասել Ադրբեջանի մասին, որը մերժում է այդ հայտարարությունները: Նրանք ոչ միայն չեն վկայակոչում դրանք, այլև մաքսիմալիստական պահանջներ են ներկայացնում ու հակամարտության լուծումը տեսնում ռազմական ճանապարհով»,-շեշտեց ԱԳ նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular