Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ, պետք է գտնել բացառապես խաղաղ ուղիներ. Էդվարդ Նալբանդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմն ու զինուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում չեն, պետք է գտնել բացառապես խաղաղ ճանապարհներ հակամարտությունը կարգավորելու համար: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցին ի պատասխան` հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշեց, որ ներկայում իրավիճակը շփման գծում այնքան էլ կայուն չէ` չնայած ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը կրակը դադարեցնելու և 1994 թվականի հրադադարի հաստատման համաձայնագրի գործողությանը, որն անժամկետ է և պարտադիր կատարման: «Սակայն այսօր էլ մենք ակնակատեսն ենք Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտման և նոր ագրեսիայի սանձազերծման` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ սահմանին իրավիճակի սրման»,-նշեց Նալբանդյանը: Նրա խոսքով` այս իրավիճակում շատ կարևոր է միավորել միջազգային հանրության ջանքերը հասցեական պատասխան տալու Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին ու դրա շարունակությանը:
«Առաջին հերթին պետք է կատարել համանախագահող երկրների առաջարկները և բարձրացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերը տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի մոնիտորինգի առաքելության կատարումը, ինչն Ադրբեջանն արգելափակում է: Կարևոր է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որից կրկին ադրբեջանական կողմը հրաժարվում է` փաստորեն իր վրա վերցնելով խախտումների ողջ պատասխանատվությունը: Հենց այս պահին է կարևոր կենտրոնացնել ջանքերը ոչ միայն երեք համանախագահողների կողմից, այլև միջազգային հանրության և ԵԱՀԿ նախագահող Գերմանիայի կողմից, որպեսզի կատարվեն համապատասխան քայլեր մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»,-նշեց նախարար Նալբանդյանը` հավելելով, որ այդ գաղափարն աջակցություն է ստանում թե ՀՀ-ի, թե ԼՂՀ-ի կողմից: «Ճիշտ ժամանակն է մեխնաիզմներ ստեղծելու համար, որոնք բանակցությունները վերսկսելու հիմք կհանդիսանան»,-ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է միջորդի` Մինսկի խմբի ձևաչափին, ապա Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ հայկական կողմը լիակատար աջակցում է Մինսկի խմբին, որն արդեն կուտակել է մեծ գիտելիք հակամարտության ու դրա կարգավորման ուղիների վերաբերյալ: «Հայաստանը ողջունում է հակամարտության կագավորման վերաբերյալ համանախագահողների 5 հայտարարությունները` ասելով, որ պատրաստ է գնալ կարգավորման դրանց հիման վրա, դժբախտաբար նույնը չենք կարող ասել Ադրբեջանի մասին, որը մերժում է այդ հայտարարությունները: Նրանք ոչ միայն չեն վկայակոչում դրանք, այլև մաքսիմալիստական պահանջներ են ներկայացնում ու հակամարտության լուծումը տեսնում ռազմական ճանապարհով»,-շեշտեց ԱԳ նախարարը:

Մոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին
Ամենադիտված