ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդիրներ, որոնց հետ առնչվում են կանանց 90%-ը. կարելի է արդյոք սեքսով զբաղվել կանդիդոզի (կաթնասնկախտ) դեպքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կանդիդոզը սնկային հիվանդություն է, որ հանդիպում է և մարդկանց և կենդանիների մոտ: Հեշտոցային կանդիդոզի դեպքում կնոջ մոտ առաջանում է այրոց, քոր ու դիսկոմֆորտի զգացողություն:

zdorovie.com-ը ներկայացրել է 5 գործոն, որոնք կպարզաբանեն այդ խնդր առկայությունը

1. Սեքսը կարող է ցավոտ լինել

Մասնագետները նշում են, որ կանդիդոզը կարող է առաջացնել հեշտոցային հյուսվածքների բորբոքում, գրգռվածություն ու քոր: Քանի որ այդ հատվածը աչքի է ընկնում իր բարձր զգայնությությամբ , ուստի սեքսը կարող ավելի է ուժեղացնել տհաճ ախտանշանները:

Հարկավոր է հաշվի առնել նաև ևս մեկ փաստ. կանդիդոզը խախտում է հեշտոցի քսուքի բնական արտազատման մակարդակը:

2. Կանդիդոզը վարակիչ է

Չնայած կանդիդոզը չի մտնում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կազմի մեջ, այնուամենայնիվ այն կարող է սեքսի ժամանակ փոխանցվել զուգընկերջը: Վիճակագրության համաձայն, կանդիդոզով տառապող կանաց հետ ազատ սեքսից հետո տղամարդկանց 15%-ի մոտ առնանդամի վրա հայտնվում է ցան, որը առաջացնում է քոր:
Կանդիդոզի հաճախակի հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում զուգընկերոջ հետ միասին դիմել բժշկի:

3. Կանդիդոզը կարող է երկարաձգվել

Քանի որ հեշտոցային հյուսվածքները գտնվում են բորբոքված վճակում, ապա սեքսը կարող է հյուսվածքների հավելյալ գրգռման հետևանքով դանդաղեցնել վերականգման ժամանակահատվածը: Մասնագետները նշում են, որ գոյություն ունեն նաև կանդիդոզի դեմ պայքարող քսուքներ, որոնք կարող են սեքսի ժամանակ մաքրվել, ավելին նման որոշ քսուքներն անգամ օժտված են պահպանակները քայքայող հատկություններով:
Այդ պատճառով, ցանկալի է քսուքների կամ հաբերի օգտագործման շրջանում, որոշ ժամանակով հրաժարվել սեքսից: Այդ միջոցները կարող են բուժել ինֆեկցիան 72 ժամվա ընթացքում:

4. Բարձրանում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ռիսկը

Չբուժված կանդիդոզը բարձրացնում է մի շարք ինֆեկցիաների, այդ թվում նաև սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների առաջացման ռիսկը: Սեքսի ժամանակ հեշտոցային հյուսվածքների գրգռված մակերեսի վրա կարող են առաջանալ միկրոսկոպիկ ճաքեր, որոնց միջոցով բակտերիաներն ու վիրուսները շատ հեշտ կարող են թափանցել օրգանիզմ:

5. Կանդիդոզը կարող է նաև լինել սեռական ճանապարհով փոխանցվող թաքնված վարակ

Կանդիդոզի որոշ ախտանշաններ (քորը, այրոցն ու հեշտոցի արտադրությունը) կարող են լինել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտանշան: Մասնագետները նշում են, որ նման դեպքերում հակասնկային դեղամիջոցներով ինքնաբուժումը կարող է քողարկել հիվանդության առաջացման հիմնական պատճառը: Այդ պատճառով, ամեն դեպքում, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Կանդիդոզը հանդիսանում է հեշտոցային ինֆեկցիայի առաջացման հնարավոր պատճառներից ընդամենը մեկը, ուստի չարժե զբաղվել կաթնասնկախտի ինքնաբուժությամբ, քանի որ հիվանդությունը կարող է ունենալ այլ բնույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular