ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական դավաճանությունը ծանր հանցագործություն է, որին պետք է ընթացք տալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Փաստաբան Նորայր Նորիկյանի համոզմամբ` բանակի մասին դատողությունները սոցիալական հարթակներից ու դրսից պետք է տեղափոխել ինստիտուցիոնալ դաշտ և դրանցով պետք է ոչ թե սովորական մարդիկ զբաղվեն, այլ՝ դատախազությունը:
 
«Երկրում արտառոց իրավիճակ է առաջացել, որը ոչ միայն մտահոգիչ է, այլև խոսում է հրատապ քայլեր ձեռնարկելու մասին: Բարձրաստիճան անձինք սկսել են խոսել բանակում տեղի ունեցած դավաճանությունների մասին, որն իմ կարծիքով անընդունելի է: Նման հրապարակային խոսակցությունների ժամանակը սպառվել է։ Այս ամենով պետք է զբաղվի դատախազությունը։ Իրավապահ մարմինները պետք է հանրությանը ներկայացնեն բոլոր անձանց արարքների մասին և այդ ամենին պետք է տրվի իրավական գնահատական։ Ես խորապես համոզված եմ, որ պատերազմի պատճառները, արդյունքները, հետևանքները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ձևավորել քննիչ հանձնաժողով, իսկ իրավապահներն իրենց աշխատանքը պետք է հնարավորինս արագ իրականացնեն։ Ակնհայտ է, որ տեղի են ունեցել բացահայտ բացթողումներ, քրեորեն պատժելի արարքներ, որոնց վրա, եթե աչք փակեն, ապա դա ևս դավաճանություն կլինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
 
Նրա կարծիքով՝ տարօրինակ է, որ մինչ օրս այս մասով որևէ քրեական գործ չի հարուցվել, առավել ևս, որ հանրությունը կոնկրետ պատասխաններ է սպասում ուժային կառույցներից: Մինչդեռ, դա պետք էր անել օր առաջ, քանի որ հանրությունը պետք է իմանա, թե ովքեր էին այդ դավաճանները, որոնք պատերազմի ժամանակ նման քայլեր են իրականացրել: Պետական դավաճանությունը ծանր հանցագործություն է, որին պետք է ընթացք տալ: Հակառակ դեպքում այն կարող է ավելի վատ հետևանքների հանգեցնել:
 
Արմինե Գրիգորյան
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular