ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալն իր «ափսեում» չէր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական ուժերն իրենց դիրքերն են ամրապնդում Սոթքի ոսկու հանքի հատվածում, որտեղ նրանք ներթափանցել էին նոյեմբերի 26-ին՝ կոտրելով ՀՀ և Արցախի սահմանին կառուցված եռագույնով ներկած դարպասը։ Նոյեմբերի 26-ի գիշերը Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ արտակարգ հանդիպմամբ պարզաբանումներ ներկայացրեց Սոթքում տիրող արտակարգ իրավիճակի վերաբերյալ:

Ըստ էության՝ այս պարագայում սակայն, արժե անդրադառնալ թերևս մեկ այլ հարցի, որը ընդհանուր վիճակում կարող է մանրուք թվալ, սակայն ահազանգող մանրուք: Ակնառու էր, որ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն «իր ափսեում» չէր, ինչը միանգամայն հասկանալի է ու բնական: Գեներալի գործն արտակարգ իրավիճակում մամուլի ճեպազրույցը չէ, և ընդհանրապես գեներալի գործը մամուլի հետ շփումը չէ: Առավել ևս, ընդամենն օրեր առաջ տեղի ունեցած դաժան պատերազմում մարտական սխրանքի համար Ազգային հերոսի կոչման արժանացած գեներալի գործը:

Այստեղ հարց է առաջանում, մի՞թե ՀՀ-ում այդ օրը չէր գտնվել պարզաբանումների պատրաստ, կամ դրա համար պատրաստված մի խոսնակ, որ այդ առաքելությունը հանձնարարվել էր Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալին: Առավել ևս, որ այն, ինչ ասում էր գեներալը, կարելի էր շատ արագ սովորեցնել միջին մի չինովնիկի, որը կներկայացներ իրավիճակն ու պատկերը և Ազգային հերոսը տասնյակ տեսախցիկների առաջ չէր հայտնվի ոչ «իր ափսեում»: Փաստացի թերևս մանրուք թվացող դրվագի հատկանշականությունը, որն արտացոլում է ներկայումս ՀՀ պետական կառավարման համակարգի թե՛ կազմակերպական, թե՛ արժեբարոյական սեյսմանկայունությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular