ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի կովկասյան խաղը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
octagon.media-ն գրում է, որ 1988 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ամբողջ Ռուսաստանը Կոբզոնին ձայնակցելով երգում էր «Իմ ցավը, քույրս, Հայաստան, ինչով կարող եմ, ես կօգնեմ քեզ» երգը: Հայաստանի համար ներկայիս ծանր աշնանը, եթե անգամ նման երգ են երգել, ապա ոչ թե ռուսական հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, այլ ավելի շատ խոհանոցներում և ռուս-հայկական խառն ընտանիքներում:
 
Իհարկե, Ռուսաստանն այսօր ակտիվորեն օգնում է Հայաստանին «ղարաբաղյան երկրաշարժի» հետևանքները վերացնելու հարցում` իր խաղաղապահներին ուղարկելով պատերազմական տարածք և տրամադրելով մարդասիրական օգնություն: Եվ որ ամենակարևորն է, Ռուսաստանի նախագահը, չնայած ոչ միանգամից, բայց այնուամենայնիվ կարողացավ կասեցնել ռազմական բախումը, կամ, ավելի ճիշտ, ադրբեջանական զորքերի հարձակումը, որը ուժեղացված էր թուրքական «բայրաքթար»-ներով, հրահանգիչներով և շատ այլ բաներով, ինչի մասին պաշտոնական Բաքուն նախընտրում է չհիշել: Ռուսաստանը թույլ չի տվել Լեռնային Ղարաբաղում խոշոր պատերազմ սկսել 1994 թվականի մայիսից ի վեր, երբ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահի լիազոր մարմնի միջնորդությամբ, Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել անժամկետ զինադադարի մասին: Այդ ժամանակից ի վեր` թվում էր, որ երկգլխանի ռուսական արծիվով կնքված այդքան կարևոր փաստաթուղթը չի համարձակվի լրջորեն ոտնահարել կողմերից որևէ մեկը, և առավել ևս, որ ոչ մի արտասահմանյան պետություն չի համարձակվի ոտնձգություն կատարել դրա նկատմամբ, այդ թվում նաև Թուրքիան, որը վաղուց անտարբեր չէր Հայաստանի նկատմամբ: Այդպես էր 26 տարի առաջ, բայց այս նահանջ տարում ամեն ինչ խախտվեց: Ոչ ոք չէր կարող ակնկալել, որ երկրում, և ոչ միայն մեր, հնարավոր է, որ հիվանդանոցային մահճակալները չբավականաեցնեն, լինի դեղերի պակաս և թեկուզ դանդաղ, բայց բնակչության բարեկեցության բարելավման գործընթացը հանկարծ փոխվի հակառակ միտմամբ` գործազրկության աճով և այլ բացասական այնպիսի երևույթներով, որոնք հստակ խոսում են ոչ պետության աճող հզորության օգտին:
 
Երբ ամռանը Լեռնային Ղարաբաղի սահմանին լսվեցին առաջին համազարկները և պայթյունները, որոնք, ինչպես հետո պարզվեց, դարձան մեծ բախման ազդարարողներ, թվում էր, որ Ռուսաստանին այս անգամ էլ իր անվիճելի հեղինակությամբ հաջողվել է հասնել մլացող հակամարտության գոտու ռազմական զարգացման սառեցման: Բայց արդեն աշնանը իրադարձությունները հանկարծ սկսեցին այնպես զարգանալ, կարծես մոտակայքում Ռուսաստան չկա, իսկ Ռուսաստանի ղեկավարության իրավիճակի սրման մասին մտահոգության խոսքերը ավելի շատ հիշեցնում էին ոչ թե խիստ և ուժեղ դասղեկի վերջին նախազգուշացում, այլ երիտասարդ ուսուցչի դողացող ձայն, որը կոչ էր անում դասարանի վերջին սեղանին նստած խուլիգան աշակերտներին դադարեցնել կռվելը և իրենց պահել այնպես, ինչպես վայել է աշակերտին:
 
Երբ ամեն ինչ շատ հեռու գնաց, թվում էր, որ Ռուսաստանը սպառելով դիվանագիտական կարողությունները և համբերության բաժակը, անշուշտ, հիմա կներկայանա կարմիր թևկապով կարգի պահապանի տեսքով, կկանգնի կռվողների արանքում և կխփի կռիվը առաջինը սկսածի վզակոթին, ապա ամուր ձեռքերով կբռնի կռվողների ականջներից և կշպրտի տարբեր անկյուններ: Ակնհայտ է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական բախումը դադարեցնելու գործում: Սակայն այստեղ հարցեր են առաջացնում այդ ամենի բովանդակության տեսակետից, ուստի այդ ամենը ստիպում է Ռուսաստանի Դաշնության Նախագահին բացատրություններով և հայտարարություններով նորից և նորից անդրադառնալ այդ թեժ թեմային:
 
Դատելով այն փաստից, որ անցյալ շաբաթա վերջին Երևան մեկնած միջգերատեսչական պատվիրակության կազմում բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներից, ներառվել էին նաև Առողջապահության նախարարության ղեկավար Մուրաշկոն և նույնիսկ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Պոպովան, ապա կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում է վերադարձնել Հայաստանի սերը՝ երգելով նրան Կոբզոնի այն երգը, որտեղ խոստանում է օգնել հնարավոր ամեն ինչով, ընդհուպ մինչև Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: Իհարկե, շեշտադրումը փոխելով համաճարակի դեմ շարունակվող պատերազմի վրա, որը, ի տարբերություն Ղարաբաղի համար մղված մարտերի, առայժմ կանգ չի առել, և իր կեղտոտ «բայրակթարներն»-ն է ուղղում դեպի Երևան, վկայում է Ռուսաստանի հատուկ դաշնակցային դերը, գոնե, այս դիմակայությունում ընդգծելու մտադրության մասին, և այն մասին, որ այս անգամ «մեծ եղբայր»-ը հաստատ չի հապաղի և ճիշտ ժամանակին օգնության կհասցնի: Բայց այդ ամենի հետ մեկտեղ նույն դրոշներ ծածանելն է կռվից հետո, հայրական մտահոգության նույն տեքստը և ՀԱՊԿ անհանգիստ գործընկերներին աշխարհաքաղաքական իրավիճակի ողջ բարդությունը բացատրելը արևելյան քաղաքականության նրբություններով, որոնք Ռուսաստանը պահել է ընթացիկ ղարաբաղյան պատերազմի ընթացքում:
 
Այն թուրքական գործոնը, որի մասին այժմ հաճախ են խոսում, որպես Ղարաբաղի նոր իրավիճակի որոշիչ տարր, առաջացել և զարգացել է ոչ զրոյից, և ոչ այնքան սիրիական և լիբիական հանգույցներում, որքան Ռուսաստանի Դաշնությունում թուրքալեզու սփյուռքի դերի և ազդեցության տակ: Երբ Արևմուտքի հետ «ամուսնալուծություն»-ից հետո փորձագետները սկսեցին խոսել Ռուսաստանի դեպի Չինաստան շրջադարձի մասին, ապա դա, կարծես թե, կեղծ վարկած դարձավ, քանի որ իրական շրջադարձը կատարվեց դեպի Թուրքիա, որպես առավել ընդունելի և խոստումնալից, չնայած անհանգստացնող և հակասական արևելյան գործընկեր համաշխարհային տուրբուլենտության առաջիկա ժամանակահատվածի համար: Հենց դեպի թուրքական ուղղության կողմնորոշումն է, փաստացի, արդեն երկար ժամանակ և հաստատուն տեղ գրավել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում, որը արտահայտվում է ինքնավար հանրապետությունների, բիզնեսների, սոցիալական և կրոնական շարժումների տեսքով, որը և վերջնական իմաստով որոշել է Անդրկովկասի ուղղությամբ Ռուսաստանի դիրքորոշման շտկումը: Այս պայմաններում Ռուսաստանն իսկապես արել է իր զինանոցում եղածներից առավելագույնը, որպեսի էլ ավելի լուրջ հակամարտության գոտիներ չառաջանան, ընդ որում նաև հենց Ռուսաստանի ներսում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular