ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տնտեսության մեջ ամեն ինչ թողնված է ինքնահոսի. կառավարությունից այսքան ժամանակ ոչ մի նորմալ բան չտեսանք»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պատերազմը շատ թանկ է արժենալու մեր տնտեսության վրա։ Ուշքի գալու համար ժամանակ չկա, պետք է գործել։ Բայց ինչի՞ց սկսել։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է, որ այս պահին ինչ-որ բան ասելը բավականին բարդ է, անորոշություն կա։ «Նախօրոք չենք կարող կանխագուշակել, թե ինչ կլինի։ Մի պահ դրամն արժեզրկվեց, դոլարի փոխարժեքը բարձրացավ, հիմա մի փոքր կարգավորվել է։ Այս պահին, կարծես թե, ամեն ինչ շատ կատաստրոֆիկ է, բայց եթե այսպես էլ մնա, պետք է ուրախ լինենք։ Այս աղետալի վիճակից, պատերազմից, այսքան կորուստներից հետո դեռ չգիտենք էլ՝ ինչ կլինի։ Կրկնվեմ՝ եթե այսպես մնա, լավ կլինի։ Տնտեսության մասին։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Բոլորը պետք է սկսեն աշխատել ուժերի գերլարումով։

Բայց կա ներդրումների հետ կապված կարևոր խնդիր։ Երկիրը պետք է այնքան կայունանա, որ ներդրողները գան Հայաստան, քանի որ այս պարագայում բիզնեսմենների համար Հայաստանն առայժմ ռիսկային երկիր է ու դեռ երկար ժամանակ այդպես է լինելու։ Սպասելիքներ չկան նաև երկրի տնտեսությանը զարկ տալու առումով։ Ամեն ինչ ինքնահոսի է մատնված, մինչև կլինի կայունություն։ Սահմանների հետ կապված ամեն օր խնդիրներ են առաջանում, դրանք հստակ նշված չեն։ Մինչև այս բոլոր հարցերը չկարգավորվեն, մենք չենք կարող դրական ինչ-որ բաներ սպասել, քայլեր ակնկալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ Նշում է՝ հետևում է նաև ապրանքների գնաճին, նկատում է, որ ներկրվող ապրանքների դեպքում գնաճ կա։

«Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ պատերազմական իրավիճակում ենք, իսկ դա չէր կարող չանդրադառնալ նաև ապրանքների գների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։ Չիլինգարյանն ընդգծում է՝ այս պահին շատ կարևոր է մեր երկրի ներսում գործունեություն ծավալող տնտեսվարողներին մոբիլիզացնելը։ «Դա անելն ավելի հեշտ կլինի, քան ներդրողներ բերելը։ Հայաստան ներդրողներ կբերի միայն կայունությունը։ Կառավարությունից այսքան ժամանակ ոչ մի նորմալ բան չտեսանք, հիմա հստակ քայլեր են պետք, տեսնենք՝ կանե՞ն այդ քայլերը։

Օրինակ՝ փակվում են հագուստի խանութները։ Բնական է՝ առևտուր չկա, մարդիկ հագուստ գնելու մասին չեն մտածում, այլ հոգ են տանում առօրյա ծախսերի մասին, բոլորը մտահոգված են, անհանգստանում են, թե ինչ է լինելու։ Այն, որ տնտեսվարող սուբյեկտները դադարեցնում են իրենց գործունեությունը, ազդելու է բյուջեի վրա։ Դրան գումարած այսքան կորուստները։ Հազարավոր մեր երիտասարդներ, ցավոք, հաշմանդամություն են ձեռք բերել, պետությունը պետք է պարտավորություն ստանձնի և հոգ տանի նրանց մասին։ Պետությունը պետք է ամեն ինչ անի առաջացող խնդիրները լուծելու համար։ Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular