Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Տնտեսության մեջ ամեն ինչ թողնված է ինքնահոսի. կառավարությունից այսքան ժամանակ ոչ մի նորմալ բան չտեսանք»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պատերազմը շատ թանկ է արժենալու մեր տնտեսության վրա։ Ուշքի գալու համար ժամանակ չկա, պետք է գործել։ Բայց ինչի՞ց սկսել։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է, որ այս պահին ինչ-որ բան ասելը բավականին բարդ է, անորոշություն կա։ «Նախօրոք չենք կարող կանխագուշակել, թե ինչ կլինի։ Մի պահ դրամն արժեզրկվեց, դոլարի փոխարժեքը բարձրացավ, հիմա մի փոքր կարգավորվել է։ Այս պահին, կարծես թե, ամեն ինչ շատ կատաստրոֆիկ է, բայց եթե այսպես էլ մնա, պետք է ուրախ լինենք։ Այս աղետալի վիճակից, պատերազմից, այսքան կորուստներից հետո դեռ չգիտենք էլ՝ ինչ կլինի։ Կրկնվեմ՝ եթե այսպես մնա, լավ կլինի։ Տնտեսության մասին։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Բոլորը պետք է սկսեն աշխատել ուժերի գերլարումով։

Բայց կա ներդրումների հետ կապված կարևոր խնդիր։ Երկիրը պետք է այնքան կայունանա, որ ներդրողները գան Հայաստան, քանի որ այս պարագայում բիզնեսմենների համար Հայաստանն առայժմ ռիսկային երկիր է ու դեռ երկար ժամանակ այդպես է լինելու։ Սպասելիքներ չկան նաև երկրի տնտեսությանը զարկ տալու առումով։ Ամեն ինչ ինքնահոսի է մատնված, մինչև կլինի կայունություն։ Սահմանների հետ կապված ամեն օր խնդիրներ են առաջանում, դրանք հստակ նշված չեն։ Մինչև այս բոլոր հարցերը չկարգավորվեն, մենք չենք կարող դրական ինչ-որ բաներ սպասել, քայլեր ակնկալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ Նշում է՝ հետևում է նաև ապրանքների գնաճին, նկատում է, որ ներկրվող ապրանքների դեպքում գնաճ կա։

«Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ պատերազմական իրավիճակում ենք, իսկ դա չէր կարող չանդրադառնալ նաև ապրանքների գների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։ Չիլինգարյանն ընդգծում է՝ այս պահին շատ կարևոր է մեր երկրի ներսում գործունեություն ծավալող տնտեսվարողներին մոբիլիզացնելը։ «Դա անելն ավելի հեշտ կլինի, քան ներդրողներ բերելը։ Հայաստան ներդրողներ կբերի միայն կայունությունը։ Կառավարությունից այսքան ժամանակ ոչ մի նորմալ բան չտեսանք, հիմա հստակ քայլեր են պետք, տեսնենք՝ կանե՞ն այդ քայլերը։

Օրինակ՝ փակվում են հագուստի խանութները։ Բնական է՝ առևտուր չկա, մարդիկ հագուստ գնելու մասին չեն մտածում, այլ հոգ են տանում առօրյա ծախսերի մասին, բոլորը մտահոգված են, անհանգստանում են, թե ինչ է լինելու։ Այն, որ տնտեսվարող սուբյեկտները դադարեցնում են իրենց գործունեությունը, ազդելու է բյուջեի վրա։ Դրան գումարած այսքան կորուստները։ Հազարավոր մեր երիտասարդներ, ցավոք, հաշմանդամություն են ձեռք բերել, պետությունը պետք է պարտավորություն ստանձնի և հոգ տանի նրանց մասին։ Պետությունը պետք է ամեն ինչ անի առաջացող խնդիրները լուծելու համար։ Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակ
Ամենադիտված