ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ռազմագերիներ. ԿԽՄԿ–ն հերքում է, Արտակ Բեգլարյանը` նախազգուշացնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակ Բեգլարյանը տեղեկություններ ունի, որ Բաքուն մտադրվել է հայ ռազմագերիների մասնակցությամբ ռազմական շքերթ կազմակերպել։

 Կարմիր խաչը հերքում է տեղեկությունը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր տեսակապով քննարկման ժամանակ հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի:

«Բայց մեր տվյալներով՝ մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել: Բոլոր տվյալներն անընդհատ փոխանցում ենք Կարմիր խաչին, ռուսական կողմին և քաղաքական ղեկավարությանը: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել փրկել կյանքեր, և ԿԽՄԿ-ն կարողացել է կապ հաստատել ռազմագերիների հետ», - նշեց նա:

Բեգլարյանը տեղեկություններ ունի, որ Բաքուն մտադիր է հայ ռազմագերիների մասնակցությամբ ռազմական շքերթ կազմակերպել։ Նրա խոսքով` սա ադրբեջանական իշխանության հերթական ռազմական հանցագործությունը կլինի, միջազգային 

«Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս տեղեկությանը, և ոչ միայն կանխի նման շքերթի անցկացումը, այլև պատժամիջոցներ կիրառի», – ընդգծեց նա։

Բեգլարյանը պատմեց, որ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ փակ զեկույցներ են սկսել պատրաստել։

«Ինչո՞ւ ենք փակ, ոչ թե բաց, հրապարակային զեկույցներ պատրաստել, որովհետև այնտեղ կան բավականին դաժան պատկերներ և անձնական տվյալներ, որոնք չենք ցանկանում, որ տարածվեն հայկական համացանցային տիրույթում՝ լրացուցիչ հոգեբանական ճնշում չավելացնելու համար: Մինչդեռ ադրբեջանական կողմը փորձում հնարավորինս լայն տարածում է ապահովել հայկական լսարանում: Սա միանշանակ հանցագործություն է», - ասաց նա:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին վստահեցրեց, որ ադրբեջանական կողմում գտնվող 150 հայ ռազմագերի վերաբերյալ տեղեկությունը կեղծ է։ Նրա խոսքով` կոմիտեին չի հաջողվել պարզել այդ տեղեկության աղբյուրը։ Ամատունին հիշեցրեց, որ ԿԽՄԿ–ն որոնվող անձանց մասին վիճակագրական տվյալներ երբեք չի հրապարակել և չի հրապարակելու։

«Մենք խիստ հսկողության տակ ենք պահում այդ մարդկանց ճակատագիրը և նրանց ընտանիքներին տեղեկացնում ենք մեր այցելությունների մասին։ Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց մասին տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ», – ասաց նա։

150 հայ գերիների մասին ավելի վաղ հայտնել էին հայկական ԶԼՄ–ները` հղում անելով ռուս գործընկերներին։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular