ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ թիրախում եկեղեցին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապացուցման կարիք չունի, որ հայ եկեղեցական կառույցները, եկեղեցականները՝ իրենք, մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ միշտ ունեցել են չեզոք դիրքորոշում։ Նրանք բավականաչափ լայնախոհ են եղել՝ չխառնվելու հոգևոր դաշտից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, և նրանց այդ պահվածքը միշտ եղել է հանուն պետականության, հանուն ազգի, հանուն հայրենիքի։ Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխարհիկ զանազան ապազգային կամ հակազգային ուժերի կողմից ոտնահարվել են եկեղեցու և բարձրաստիճան եկեղեցականների իրավունքները, սահմանափակվել են մարդկային ազատությունները, նրանք դարձյալ գերադասել են չարձագանքելու եղանակով լիքցքաթափել լարվածությունը։ Փորձենք հիշել, թե երկու-երկուսուկես տարի առաջ, ինչ ոտնձգություններ էին կատարվում Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի հանդեպ, հիշենք նաև դրանք կատարող ու սատարող անձանց անունները, ովքեր հետո իշխանությունների կողմից պարգևատրվեցին զանազան պաշտոններով։ Եվ վերստին արձանագրենք՝ եկեղեցին խոհեմաբար անհաղորդ մնաց իրեն սադրելու միտված գործողություններին։
 
Եկեղեցու բողոքը և ընդվզումն ուղղակի կերպով չարտահայտվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարության ապազգային ղեկավարության կողմից հայ մանուկների կրթությունից ցանկացան օտարել Հայ եկեղեցու պատմությունը՝ ուսումնական այդ առարկան ծրագրերից դուրս հանելու կամ երկրորդական թեմաների վերածելու եղանակով։ Ճիշտ է, եղավ հոգևոր խորհրդի հորդորական բնույթի մի հայտարարություն, ուրիշ ոչինչ։ Եվ հայ եկեղեցու այս խոհեմ կեցվածքի ֆոնին այսօր որոշ եկեղեցական կառույցների և բարձրաստիճան եկեղեցականների պահվածքը կարելի է ասել ոչ միայն ավանդական չէ, այլև աննախադեպ է, ինչպես նաև՝ բնութագրական գործող իշխանությունների ապազգային ընթացքի նկատմամբ արդեն հոգևոր դաշտի ուղղակի ընդվզման տեսանկյունից։
 
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի «պարականոն» վարքը իշխանությունների խորագույն զարմանքն է հարուցել՝ այնչափ, որ որոշել են սրբազանին հրավիրել ԱԱԾ։ Իսկ մարդն ընդամենը ֆեյսբուքյան էջում պահանջել է վարչապետի հրաժարականը: Գրառման հեղինակը ո՛չ զինված մարդկանց է կոչ արել՝ պատժելու ինչ-որ ներքին թշնամիների, ո՛չ էլ հրահրել բախումներ ու անկարգություններ, այլ ընդամենը հրաժարական է պահանջել։ Եվ նրան կանչել են ԱԱԾ։ Հենց լոկ այս փաստի մեջ մեր տխեղծ իրականության ողջ փչացածությունն է, այլասերվածությունը, քաղաքական սնանկությունը եւ մեկ անձի իշխանության համավարակը։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular