ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուջեի նախագիծը պետք է լուրջ վերանայման ենթարկվի. Գագիկ Մակարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը 1or.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երկրում առկա տնտեսական խնդիրներին, նշեց, որ ներկայումս 2021-ի բյուջեն է քննարկվում, որտեղ հարկավոր է հաշվի առնել նոր իրողությունները և մարտահրավերները:

«Հիմա հարկավոր է հաջորդ տարվա բյուջեն վարպետորեն և ճիշտ կազմել, նախատեսել բոլոր այն նպատակային խնդիրները, որոնք կխթանեն տնտեսության և ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները: Բացի այդ, հաջորդ տարվա բյուջեն պետք է նպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, որպեսզի ձեռնարկատիրությունը զարգանա, չկրճատվեն աշխատատեղերը և նոր աշխատատեղեր բացվեն»,- ասաց Գ. Մակարյանը:

Նրա դիտարկմամբ՝ եկող տարվա բյուջեի արդեն իսկ ներկայացված նախագիծը բավականին պասիվ ու պահպանողական է: Ընդծված է միայն սոցիալական բաղադրիչը, մինչդեռ պետությունը միայն սոցիալական վճարներ տալով չպետք է սահմանափակվի:

«Միայն սոցիալական աջակցության ծրագրերով շատ չենք կարողանա առաջ գնալ: Հարկավոր է տնտեսական աճի, տնտեսական զարգացման որոշակի մոդելների վրա ուշադրություն դարձնել: Բացի այդ, հարկավոր է առաջնային ուշադրություն դարձնել նաև գյուղատնտեսական ոլորտի վրա, որը ևս շատ կարևոր է: Պետք չէ մոռանալ, որ Արցախի շատ բնակիչներ, որոնք բնակվում էին կորցրած տարածքներում հայտնվել են անորոշության մեջ: Չի բացառվում, որ նրանց մի մասը ժամանակավորապես բնակություն հաստատի Հայաստանում, հարկավոր է նրանց մասով ևս ծրագրեր մշակել»,- ասաց Գ. Մակարյանը:

Խոսելով փոքր ու միջին բիզնեսի մասին՝ նա նշեց, որ եկող տարվա հումվարի 1-ից Թուրքիայից ներկրումներ իրականացնողները կարող են որոշակի դժվարություններ ուենալ: Մյուս կողմից մարդկանց գնողունակությունն է ընկել, իսկ շուկայում որոշակի գնաճ է տեղի ունենում, ինչը նշանակում է, որ առևտրային կետերն ու խանութները ևս կարող են որոշակի դժվարություններ ունենալ:

«Հետևաբար պետական ծրագրերը հիմա պետք է ուղղվեն հենց այդպիսի ոլորտների փրկությանը: Կան նաև ոլորտներ, որոնք կարող են էական դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման հարցում, ուստի պետք է այդ մի քանի ոլորտներին թիկունք կանգնել, օգնել դրանց զարգացմանը, որպեսզի մյուս ոլորտները ևս կարողանան դրանց զուգահեռ զարգանալ»,- ասաց Գ. Մակարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular