ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն և Մոսկվան կաջակցե՞ն Թեհրանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 23-ին այցելելու է Մոսկվա: Նա լինելու է նաև Բաքվում: Ջաֆար Զարիֆը կքննարկի արցախյան գոտում ստեղծված իրավիճակը: Իրավիճակն Իրանի համար բավական հակասական է: Իրանի հյուսիսային սահմանին նոր իրավիճակ է, բայց ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերակցության, այլ ռուս-թուրքական: Ի՞նչ պայմաններով ու աշխարհագրությամբ է տեղակայվելու Թուրքիայի ռազմական կոնտինգենտն այն բանից հետո, երբ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանից ստացել է Ադրբեջան զորք ուղարկելու համաձայնություն:

Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թեհրանը հետևում էր, թե ինչպես է Արաքսի հովիտն անցնում Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ եռյակի ենթակայության տակ: Թեհրանը, ըստ ամենայնի, ակնկալում է Մոսկվայի և Բաքվի աջակցությունն Արաքսի հովտի հարցում, որովհետեւ այնտեղ կարող է հաստատվել Թուրքիան, ինչպես հաստատվել է Նախիջևանում: Իրանը մեծ քանակի սպառազինություն ու զինտեխնիկա է մոտեցրել հյուսիսային սահմանին: Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կարող են համագործակցել ահաբեկիչներին տարածաշրջանից հեռացնելու հարցում:

Ինչո՞վ է Թեհրանը շահագրգռելու Բաքվին: Գուցե Խուդաֆերինի ջրամբարի հարցո՞վ: Առավել ևս, որ դեռեւս 2016-ի փետրվարին՝ երբ տարածքը հայկական վերահսկողության գոտում էր, Թեհրանը եւ Բաքուն Ալիևի իրանյան այցի ընթացքում ստորագրեցին համատեղ օգտագործման փաստաթուղթ: Այն, ըստ էության, դարձավ 2016-ի ապրիլյան ադրբեջանական ագրեսիայի «լեգիտիմացման» թղթերից մեկը: Կմտածե՞ր Թեհրանը, որ ոչ այնքան մեծ հեռանկարի համար կանգնելու էր սեփական սահմանին ռազմավարական սպառնալիքի առջև:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular