ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցի լուծման հեռանկարային քրոնիկան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պարտության, Ղարաբաղի հանձնման հետպատերազմական այս ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը Ռուսաստանն ու Թուրքիան լուծել են կացնահարմամբ՝ գլխատելով հայ ժողովրդի վերջին 30 տարվա հաղթանակները, երբ աշխարհաքաղաքական փոփոխությունները վտանգավոր զարգացումներ են նախանշում, ահա այս բարդ ժամանակահատվածում, ներհայաստանյան կյանքում փոթորկվել է Ղարաբաղը փրկելու՝ առաջարկների, ծրագրերի անկանգ հեղեղը: Այդ հեղեղը ողողել է սոցցանցերը՝ փլուզելով հայ ժողովրդի վիրտուալ և իրական՝ պաշտպանական ամբարտակները: Ֆեյսբուքյան տիրույթում քննարկվող՝ Ղարաբաղը հանձնելու պատճառները եւ փրկելու առաջարկները ստանում են պարզունակ լուծումներ:

Հայաստանի բացակա քաղաքական մտքի պայմաններում ֆեյսբուքյան վիրտուալ հարթակը դարձել է Ղարաբաղի փրկության ծրագրի դրոշակակիրը: Ժամանակը կբացահայտի, թե որոնք են եղել Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխանության հանձնման գլխավոր պատճառները՝ ներքին և արտաքին դավադրությո՞ւնը, ռազմաքաղաքական իշխանությունների վտանգավոր կարճամտությո՞ւնը և հաղթանակի ծրագրի բացակայությո՞ւնը, թե՞ այլ պատճառներ: Այս մեծ պարտության բոլոր մասնակիցները ոչ թե միայն պատմությանը, այլ այժմ են պարտավոր պատասխան տալ: Եվ այժմ Ղարաբաղի կորստի դեմ իրավացի ցասումը հայ ժողովրդին վերադարձնում է այն ժամանակները, երբ Խորհրդային Միությունում պայթեց ղարաբաղյան Շարժումը: Մենք այժմ վերադարձել ենք հենց այդ ժամանակները՝ 88-90 թվականները, երբ Ղարաբաղի ազատագրումը դարձավ համահայկական կարեւորության խնդիրը:

1988-ի և 2020-ի նմանությունը նաեւ այն է, որ Ղարաբաղի ազատագրումը հայ ժողովուրդը ստիպված է սկսել զրոյական կետից: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջին ծրագիր-ուղղությունը մշակվել էր 30 տարի առաջ՝ Զորի Բալայանի կողմից: 30 տարվա ընթացքում այդ ծրագիրը փոխակերպումների ենթարկվեց, վերամիավորման ծրագրից փոխակերպվելով Ղարաբաղի անկախացման եւ դրա միջազգայնացման, ի վերջո, երբ ամեն ինչ տանուլ էր տրված՝ Ղարաբաղը Ռուսաստանին հանձնման ծրագրի: Զորի Բալայանը, որ մի ողջ քաղաքական ուղղությունն է ներկայացնում՝ «զորիբալայանիզմ» բացասական բնութագրմամբ, հայտնի է հայ-ռուսական հարաբերությունների հավերժացման գաղափարախոսությամբ և «Արթին պապի պես ռուսաց թագավորին նամակ» գրելու վարքագծով: Զորիբալայանիզմը բնազդորեն պատրաստ է անգամ Հայաստանը զոհաբերել Ղարաբաղի փրկության համար: Հրաժարվելով վերամիավորման գաղափարից՝ առաջ տանելով Ղարաբաղի անկախության անհեռանկար ծրագիրը, զորիբալայանիզմն ի վերջո հաղթեց մի մասով. Ղարաբաղն անկախություն չստացավ, սակայն մի մասը Ռուսաստանի կազմ մտավ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular