ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքաղաքական դաշտում բոլոր թնդանոթներն ուղղել են իրար դեմ և Ադրբեջանին մնում է միայն նստել ու նայել. Սամվել Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Թեև արդեն մի քանի օր է ռազմաճակատում հրետանին լռում է, սակայն վիրտուալ հարթակում մեդիապատերազմը դեռ շարունակվում է: Ավելին, հայկական և ադրբեջանական մեդիապատերազմը վերածվել է նյարդերի պատերազմի, որը ամենայն հավանականությամբ դեռ երկար կշարունակվի: Մեդիափորձագետ Սամվել Մարտիորսյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեդիա և սոցիալական հարթակներում տարվող պայքարին, նշեց, որ փոխվել է պայքարի տրամաբանությունը: Մի կողմից Ադրբեջանը փորձում է իր հաղթանակը ցույց տալ, մյուս կողմից ամեն ինչ անում է հայկական կողմի մոտ առկա դեպրեսիվ իրավիճակը խորացնելու համար:

 «Գլոբալ առումով, քանի որ պայքարը շուտով կշարունակվի միջազգային տարբեր հարթակներում, հնարավոր է, որ այս ամենի տրամաբանությունն էլ փոխվել: Բացի այդ, այս պահին հայկական կողմը զբաղված է ներքաղաքական պայքարը լուսաբանելով, ինչը կրկին Ադրբեջանի շահերից է բխում: Բացի այդ, հայկական դաշտում ներքաղաքական պայքարի ժամանակ ջրի երես է դուրս բերվում ողջ կեղտը, որը քաղաքական դաշտում օգտագործում են միմյանց դեմ և, կրկին, ադրբեջանական մամուլի համար պարարտ հող է ստեղծվում այդ ամեն ինչը իրենց մեդիահարթակներում օգտագործելու համար: Քաղաքական դաշտը բոլոր թնդանոթներն ուղղել են իրար դեմ, ինչքան գաղտնիք կա բերվում է մեդիադաշտ և Ադրբեջանին մնում է միայն նստել ու նայել այն ամենը, ինչն այսօր հայկական կողմից մատուցվում է համացանցով»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

 Փորձագետի խոսքով՝ քանի որ սկսել են նաև զինվորականները խոսել, ադրբեջանական մամուլի համար ևս մեկ, բավական պարարտ հող է ստեղծվել հայկական կողմի դեմ ուղղված նյութեր հրապարակելու համար:

 «Հայկական լրատվական դաշտը պետք է փորձի բալանսավորված ինֆորմացիա տալ և հնչեցված կարծիքները համադրել այլ տեսակետների հետ: Բալանսավորված աշխատանքը մեզ մոտ լուրջ բացակայում է, քանի որ լրագրողները գրում են այն, ինչի մասին այդ պահին ասում են, բայց ջանք չեն թափում նաև նախապատմությունը ներկայացնելու համար, որպեսզի ընթերցողը կարողանա ինքնուրույն որոշում ընդունել կամ կարծիք կազմել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular