ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` դպրոցական օրագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դպրոցական օրագիրը բազում սերունդների աշակերտների համար եղել է անփոխարինելի ուղեկից: Մեր պապերն ու տատերն էլ են օգտագործել այն այնպես, ինչպես օգտգործում են ժամանակակից դպրոցականները: Իսկ ո՞րն է դպրոցական օրագրի պատմությունը, ինչպես է այն հայտնվել և ինչպես է այն փոխվել ժամանակի ընթացքում: Անմիջապես պետք է ասել, որ միջնադարի և նմանապես հնագույն դարաշրջանի սովորողները դպրոցական օրագրեր չեն ունեցել: Դպրոցական կրթության այս կարևոր փաստաթուղթն առաջին անգամ հայտնվել է 19-20-րդ դարերում Ռուսական կայսրությունում, և այն առաջին անգամ օգտագործել են զեմսոյ դպրոցների գիմնազիաների սաները: Հետաքրքիր է այն, որ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում այդ ժամանակ դպրոցական օրագրեր չեն եղել, այնուամենայնիվ նշենք, որ դրանք այդ երկրներում հիմա էլ շատ տարածված չեն: Առաջին դպրոցական օրագրերն իրենց մեջ պարունակել են տարբեր հետաքրքիր տեղեկություններ՝ տարբեր երկրների դրոշներ, եկեղեցական արձակուրդների և ծոմապահության օրացույցներ, այդ ժամանակաշրջանում տարածված հիվանդությունների ցանկ և դրանց բուժման մեթոդներ, և նույնիսկ մի ամբողջ հատված  նվիրված ցարական ընտանիքին:

Օրագրից կարելի էր իմանալ նրա տիրոջ մասին բազմաթիվ տվյալներ՝ ընդհուպ մինչև  կոշիկի չափը, հասակը, սիրելի գրողը և այլն: Այն նաև պարունակել է սովորական դպրոցական օրագրին բնորոշ դասաժամերի ժամանակացույցը: Հետաքրքիր փաստ է այն, որ գիմնազիաների սովորողների նախահեղափոխական օրագրերում շաբաթները սկսվել են ոչ թե երկուշաբթիից, այլ կիրակիով: Եվ, իհարկե, օրագիրը պարունակել է նաև ժամանակակից օրագրերին ծանոթ տեղեկությունները՝ դասաժամերը, գնահատականները և այլն: 1917 թվականի բոլշևիկյան հեղաշրջումից հետո դպրոցական օրագրերի հիմնական բնութագրիչները ու նպատակները մնացել են նույնը, սակայն, իհարկե, անհետացել է թագավորական ընտանիքի և եկեղեցական տոների մասին բաժինը, ինչպես և այն այլ տեղեկությունները, որոնք առկա են եղել նախահեղափոխական օրագրերում: Խիտ ստվարաթղթե ծածկով խորհրդային ժամանակաշրջանի առաջին դպրոցական օրագրերը եղել են հնարավորինս խիստ և պաշտոնական, այնտեղ չեն եղել նկարներ և գունավոր էջեր:  Օրագրի բոլոր էջերը համարակալվել են այնպես, որ սովորողը հնարավորություն չունենա էջ պոկել:

Քսաներորդ դարի երկրորդ կեսին դպրոցական օրագրերը որոշ չափով փոխվել են, նրանք ստացել են ուսուցչի կողմից գրառումների համար նախատեսված, «սոցիալական- օգտակար աշխատանք», «պրակտիկա», «ՊԱՊ համալիր» բաժիններ, իսկ շապիկի հետևին սկսել են տպել ԽՍՀՄ-ի հիմնը կամ հայրենասիրական բնույթի բանաստեղծություններից հատվածներ: Իսկ 1980-ականներին այս կարևոր դպրոցական փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը ավելի ազատական է դարձել, օրագիրը դադարել է լինել զուտ պաշտոնական փաստաթուղթ: Հնարավոր է դարձել օրագրին գունավոր պիտակներ կպցնել, ծաղիկներ նկարել էջերին և այլն: Մինչև Խորհրդային Միության փլուզումը, դպրոցական օրագիրը աշակերտի  պարտադիր իրն է եղել, իսկ նրա բացակայության պատճառով անգամ նրան կարող էին հեռացնել դպրոցից: Ներկայումս օրագիրը այլևս այնքան էլ պարտադիր չէ, և դպրոցական օրագրերի նկատմամբ վերաբերմունքը էլ ավելի է ազատականացել: Ժամանակակից դպրոցական օրագիրն այժմ, նախևառաջ, նպատակ ունի փոխանցելու սովորողի անհատականությունը, այն գեղագիտորեն մշակված արտադրանք է իր յուրօրինակ ձևավորմամբ, կազմով և ներքին բովանդակությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular