ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգերն են ղողանջում Ղարաբաղի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ng.ru-ն գրում է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն շրջաններից, որոնք ըստ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ պայմանագրի պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, իրարամերժ տեղեկություններ են ստացվում: Ըստ որոշ հաղորդագրությունների, տեղի հայերը այրում են իրենց տները և եկեղեցիներից խաչեր են հանում, որպեսզի դրանք չընկնեն թշնամու ձեռքը: Բնակչությունը պետք է լքի Քարվաճառի շրջանը մինչեւ նոյեմբերի 25-ը: Ըստ այլոց, ռուս խաղաղապահները պաշտպանում են հին քրիստոնեական սրբավայրերը, իսկ Ադրբեջանի ղեկավարը անձամբ Ռուսաստանի նախագահին խոստացել է ապահովել հայերի անվտանգությունն ու կրոնի ազատությունը:

«Իլհամ Ալիևի հետ զրույցում, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը գտնվում են այն շրջաններում, որոնք եռակողմ հռչակագրի համաձայն վերադարձվում են Ադրբեջանին և ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը»,- ասված է Կրեմլի նոյեմբերի 14-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Նույն օրը Հայ Առաքելական եկեղեցու մամլո գրասենյակի ղեկավար Վահրամ Մելիքյանն ասել է, որ ռուս խաղաղապահները հովանավորության տակ են վերցրել Դադիվանքի վանքը, որը 9-13-րդ դարերի հուշարձան-տաճար է: Ավելի ուշ դա հաստատել է նաև Ռուսաստանի ՊՆ-ն: Սակայն Քարվաճառի շրջանում խուճապ է տիրում, որտեղ նոյեմբերի 25-ից հետո մտնելու են ադրբեջանական զորքերը: Նոյեմբերի 10-ին քահանա Հովհանես Հովհանիսյանը լրագրողներին ասել է, որ եկեղեցուց դուրս է բերում պատարագային սպասքը և խաչքարերը: Սակայն հաջորդ օրը նա sputnik․armenia-ին ասել է, որ ԼՂՀ ղեկավարը վստահեցրել է իրեն սրբավայրի անվտանգության մասին. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զանգահարել է ինձ և հորդորել չդիպչել խաչքարերին, նա ասել է, որ Դադիվանքը մերն է եղել և կմնա»: Հովհանիսյանը հայտարարել է վանքում մնալու իր մտադրության մասին, չնայած նա նախկինում երևացել է ինքնաձիգը ձեռքին, իսկ 1990-ականների սկզբին  մասնակցել էր այդ հողի համար մղված  պատերազմին: Մտավախություն կա, որ քահանան կարող է վրեժխնդրության զոհ դառնալ: Հեռուստաալիքները ևս հայտնում են, որ Դադիվանքում զանգերն ու խաչերը հանվել են  Հայաստան տեղափոխելու համար: Փորձագետները ենթադրում են, որ միջնադարյան այնպիսի վանքերը, ինչպիսիք են Գանձասարն ու Ամարասը, նույնպես կարող են ավերվել կամ պղծվել: Հայկական ԶԼՄ-ները տարածում են լուսանկարներ, որտեղ երևում են ոչնչացված պատկերներ և վիրավորական գրություններ Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատերին: Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան ստանձնել է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու առաքելությունը, իսկ ռուս խաղաղապահները երաշխավորում են հայկական սրբավայրերի անվտանգությունը, ԼՂՀ-ում և Հայաստանում շատերը Ռուսաստանին են մեղադրում  «դավաճանության» և «ցեղասպանության սկիզբը սատարելու մեջ»: Հավանաբար նման տրամադրությունները ծագել են Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմերի վարքագծի պատճառով:

Նոյեմբերի 10-ին Բաքվի Ուղղափառ եկեղեցիներից մեկի սոցիալական ցանցի մի էջում հայտարարություն է տեղադրվել. «Բաքվի և Ադրբեջանի արքեպիսկոպոս Նորին Սրբություն Ալեքսանդրի օրհնությամբ, այսօր Բաքվի Սուրբ Հրեշտակապետ Միքայել եկեղեցում, ինչպես և Բաքվի թեմի բոլոր եկեղեցիներում տոնական զանգերը կղողանջեն ժամը 12.00-ին կապված երկար սպասված օրվա` Հաղթանակի օրվա և ազատագրական պատերազմի ավարտի հետ»: Հայտարարությունը ուղեկցվել է մի տեսանյութով, որում զանգերն իրոք հնչում են, իսկ եկեղեցու ճակատին երևում է Ադրբեջանի ծածանվող  դրոշը: Այդպես փաստացի նշվել է ԼՂՀ-ի կապիտուլացիան: Միևնույն ժամանակ, հաշտության կոչեր են հնչել Մոսկվայի պատրիարքարանից:

«Եղել և կան եռակողմ բանակցությունների մեխանիզմներ, երբ հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների վարչության հոգևոր  ղեկավարը, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը հանդիպել են, քննարկել առկա խնդիրները և համապատասխան որոշումներ կայացրել,- ասել է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի վարչության նախագահ Միտրոպոլիտ Իլարիոնը, - կարծում եմ, որ այժմ ժամանակն է վերադառնալ այդ ձևաչափին ... ես հուսով եմ, որ հնարավոր կլինի լուծել կրոնական վայրերի վերականգնման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը»: Այնուամենայնիվ, հավանաբար Ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ վստահությունը խարխլվել է:

Բոլորովին այլ խնդիր է ռուս խաղաղապահների առաքելությունը: Նրանց առջև ծառացել է ամենաբարդ խնդիրը` ապահովել այն ժողովուրդների խաղաղ գոյակցությունը, որոնց հարաբերությունները թունավորվել են տարիներ շարունակ անհաշտ դիմակայության արդյունքում: Եթե որոշակիորեն դժվար խնդիր է ապահովել Ղարաբաղի այն շրջանների մարդկանց անվտանգությունը, որոնք մնում են Հայաստանի վարչակազմի վերահսկողության տակ, ապա քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությունը Բաքվի վերահսկողության տակ գտնվող գյուղերում գրեթե անհասանելի նպատակ է: Շատերը Ղարաբաղում տիրող իրավիճակը համեմատում են Կոսովոյի այն հատվածների իրավիճակի հետ, որտեղ դեռ սերբեր կան: Ռուսաստանի կողմից այդ չճանաչված պետությունում գտնվող միջազգային խաղաղապահ ուժերը դժվարությամբ են գլուխ հանում սերբական փոքրամասնության պաշտպանության գործից: Սերբական տաճարներն ու վանքերը պղծվում և ոչնչացվում են, և դժվար է ինչ որ բան անել դա կանխելու համար: Նման իրավիճակը կարող է կրկնվել Ղարաբաղի հյուսիսում, որտեղ ռուսական զորամիավորման հիմնական ջանքերը ուղղված են լինելու հայ բնակչության պաշտպանությանը: Միանգամայն հնարավոր է, որ Մոսկվան և միջազգային կազմակերպությունները կարողանան համոզել Ադրբեջանի ղեկավարությանը պաշտպանել հին հուշարձանները: Բայց դրանց կարգավիճակն անխուսափելիորեն կփոխվի: Առաջին հերթին դրանք կդադարեն լինել գործող, և նույնիսկ եթե խուսափեն պղծումից և ոչնչացումից, հին ժառանգությունը կվերաիմաստավորվի: Պաշտոնական Բաքուն հավատարիմ է այն գաղափարին, որ Անդրկովկասում քրիստոնեությունը ներկայացված է գրեթե բացառապես Ալբանական հին եկեղեցով, որի պատմությունն ավարտվել է շատ դարեր առաջ, իսկ հայկական շրջանը մոռացության է մատնվում: Թերևս նման ճակատագիր է սպասվում Ղարաբաղի եկեղեցիներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular