ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի ելույթի տրամաբանության մասին և ոչ միայն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրեթե ամենօրյա ռեժիմով ի հայտ են գալիս նոր փաստական տվյալներ ու բացահայտ իրողություններ, որոնք ընդգծում են համոզմունքի փոխվող տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը, թշնամու առաջ գլխիկոր փաստաթուղթ է ստորագրել՝ այն, ինչ իրեն դեմ է տրվել: Խիստ կասկածելի է անգամ, որ նա կարդացել է, թե ինչ է ստորագրել: Այն, որ այդ կապիտուլյացիայի ակտի որևէ կետ Նիկոլ Փաշինյանը չի էլ քննարկել, ոչ միայն թիմի, այլև պատասխանատու նախարարների հետ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Դիցուկ՝ իսկապես մեր վիճակը ռազմաճակատում այնպիսին էր, ինչպես հիմա մեզ փորձում է համոզել իր իմաստազրկված պաշտոնն ամեն գնով պաշտպանել ցանկացող Փաշինյանը: Բայց դա չի նշանակում, որ նույնիսկ ստորագրված, 250 տոկոսով հակահայկական պայմաններով թղթի ոչ մի դրույթ գոնե չպիտի քննարկվեր: Դիտարկենք բավականին պարզ, ակնհայտ հանգամանք․ մարդկանց կյանքի անվտանգությունը:

Արայիկ Հարությունյանը կոչեր է անում, հորդորում է արցախցիներին վերադառնալ այնտեղ, ինչ մնացել է Արցախից: Ենթադրենք, մարդիկ հետևում են այդ կոչին ու վերադառնում են: Կան վերադարձողներ: Ո՞վ է ճանապարհին, մասնավորապես Գորիսից Ստեփանակերտ ընկած հատվածում, որն, ինչպես գիտեք, գործնականում թուրք-ադրբեջանական հսկողության տակ է, ապահովելու Երևանից Ստեփանակերտ վերադարձող մարդկանց անվտանգությունը: Արդյոք միայն ռուս խաղաղապահնե՞րը: Հարց է առաջանում՝ արդյոք ամեն ավտոբուսի և ավտոմեքենայի մեջ մի-մի ռուսական խաղաղապա՞հ է նստելու, թե՞ ամեն 25 մետրը մեկ 1 խաղաղապահ է կանգնելու ամբողջ ճանապարհի երկայնքով:

Ենթադրենք, մի կես տարի հետո ինչ-որ կոնկրետ մեխանիզմներ են ստեղծվում: Իսկ այս՝ դեռ խաղաղապահների տեղակայման ընթացքում ո՞վ է այդ անվտանգությունն ապահովելու: Եվ որքանո՞վ կարելի է լուրջ վերաբերվել նման՝ դեռ անորոշ պայմաններում մարդկանց վերադարձի կոչերին: Դա պատասխանատո՞ւ կամ գիտակի՞ց պահվածք է: Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք-ադրբեջանցիների կողմից հայերի առևանգելու մասին արդեն իսկ շրջանառվող տեղեկությունները: Սրան զուգահեռ․ այդ ի՞նչ կամ ինչպե՞ս է նախքան ստորագրելը քննարկել Փաշինյանը կամ նրա լիազորած ներկայացուցիչը, եթե փաստաթղթերի ստորագրումից օրեր անց միայն, այն էլ թուրք-ադրբեջանցիների բարբարոսական նկարագիրը Շուշիի Ղազանչեցոցի պատերին դրսևորելուց հետո, Ռուսաստանի նախագահ Պուտինն է հայտարարում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, եկեղեցիների, սրբավայրերի պահպանումը ապահովելու, պղծում թույլ չտալու մասին:

Այն, որ ահռելի թվով պատմամշակութային ժառանգության հուշարձաններ գրչի մեկ շարժումով Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանձնել թշնամուն, հարցի դեռ մի կողմն է: Այն, որ այդ մասին որևէ կերպ, որևէ դրույթ, որևէ կետ չի ընդգծվել ստորագրվելիք փաստաթղթի մեջ, դա ոչ պակաս ահավոր ու սարսափելի է: Եթե մարդկանց անվտանգության, թշնամուն թողնվելիք հայրենիքի ժողովրդի ու մարդկանց ունեցվածքի տեղափոխման տարրական կազմակերպման մասին անգամ չեն մտածել, Դադիվանքի ու Ամարասի՞ մասին էին սրանք մտածելու: Միանշանակ ողբերգություն է, երբ ամբոխի ուսերի վրա պետության ղեկին է հայտնվում նման մեկը: Ու մենք հիմա ապրում ենք այդ ողբերգությունը: Ու դեռ շարունակում ենք ապրել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր իմաստազրկված պաշտոնին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular