ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ տարվա պետբյուջեի մասին. բյուջե չի, «հրաշք» է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արշալույս Մղդեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ըստ նախագծի, պետբյուջեն ծախսերով կազմելու է 1,843 տրիլիոն դրամ, դեֆիցիտը՝ մինչև 342 մլրդ դրամ կամ 18,5%: Ո՞նց ենք փակելու էս ֆինանսական փոսը: Պարտք, իհարկե: Կհիշեցնե՞ք՝ կառավարությունն ինչ էր ասում նոր պարտքեր չներգրավելու մասին: Իհարկե, կորոնաճգնաժամը շարունակվում է և ծանր պատերազմ ենք տեսել ու պարտվել: Ղարաբաղից, «Ղ»-ն մնաց:

Երևի առաջին անգամ պետական բյուջեում դիֆիցիտը գերազանցելու է կապիտալ ծախսերի ծավալը: Կապիտալ ծախսերը կազմելու է 215 մլրդ դրամ: Դեֆիցիտը՝ մինչև 342 մլրդ: Սա ի՞նչ է նշանակում: Ճիշտ է տնտեսական պոտենցիալի թուլացում հետպատերազմական Հայաստանում, որտեղ եթե պետությունը չի կարողանում կամ խորշում է լուրջ ներդրումներ կատարել, ինչո՞ւ պետք է մասնավորը դա անի կամ դրսից ներդրումներ հոսեն:

Իսկ գիտեք էս վիճակի պատճառները որտեղի՞ց են գալիս: Էն որ վրա-վրա ընթացիկ ծախսեր էին ավելացնում՝ աշխատավաձ, թոշակ, պարգևավճար: Պոպուլիզիմի տեսանկյունից լավ է ու գայթակղիչ, բայց վատ է, երբ դա ֆինանսավորվելու է պարտքով: Բյուջեի վրա էն գլխից դրվել են ֆինանսական պարտավորություններ 2021-ի համար: Դրանցից չեն հրաժարվում (ընթացիկ ծախսերը էկող տարի կաճեն շուրջ 30 մլրդ դրամով), բայց կապիտալ ծախսերը սեղմում են: Այսինք՝ տնտեսությանը պոտենցիալը հեչ, կարևորը՝ լավ աշխատավարձ ստանանք:

Մյուսը, կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարված լինել է: 2018-ից էս խնդիրը կա ու չի լուծվում: Ֆիննախը հազար բան փորձեց, բայց չի լուծվում: Ու սա լրացուցիչ պարտքային բեռ է դրել մեր երկրի՝ հարկատուներիս վրա: Ֆինանսական մսխումների անթույլատրելիության մասին խոսող կառավարության օրոք ունենք մի վիճակ, երբ KFW բանկից ներգրաված բայց չծախսած միջոցների մասով արդեն պետության վրա շուրջ 4 մլն դոլարի գումար է ավելացել: Սա ի՞նչ է՝ մսխո՞ւմ, հանցավոր անգործությո՞ւն:

Մեր երկրում գյուղապետ ու դպրոցի տնօրեն են ձերբակալում 200 հազար դրամի չարաշահում կատարելու համար: Տարբերությունը զգո՞ւմ եք:

Եվ վերջինը, ու «ամենակայֆը»: 2021 թ. պետական բյուջեի նախագծով` համեմատած 2018 թ. հետ, պետական ապարատի աշխատակիցների թվաքանակը շուրջ 2 հազարով ավելանում է: Հիշո՞ւմ եք ասում էին՝ օպտիմալացում, կրճատում, պետական ապարատի ուռճացվածություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular