ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ներքաղաքական թեժացում․ ի՞նչ սպասել առաջիկայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետևելով վերջին զարգացումներին՝ ակնհայտ է դառնում, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ներքաղաքական թեժ իրավիճակ է, իշխանության հրաժարականի պահանջով: Այդ ընթացքում մոտենում է ժամանակը, երբ պետք է իրականացվի եռակողմ փաստաթղթով նախատեսված գործողությունների ժամանակացույցը, մասնավորապես տարածքների հանձնման հետ կապված: Նոյեմբերի 15-ին նախատեսված է Քարվաճառից հայկական ուժերի դուրսբերումը, ներկայումս բնակիչները դուրս են բերում իրենց իրերը, տեղափոխում հուշարձանները և այլն: Այս ընթացքում Երևանում հանրահավաքներ են իշխանության հրաժարականի պահանջով, իրավիճակից ելքի գործնականում զրո կոնկրետ առաջարկով, ընդհանուր պնդումներով, հրաժարականի կոչերով:

Իշխանությունը դրան արձագանքում է ձերբակալություններով, «նախկին-ներկա» կամ «սև-սպիտակ» տեխնոլոգիայի կիրառումով, դավաճանության և դասալքության մասին մեղադրանքներով: Հայաստանի համար դա առկա մարտահրավերները լուծելու միջո՞ց է, թե ոչ: Իսկ մարտահրավերները հստակ են՝ առնվազն առաջիկա օրերի համար գտնել տարածքների հանձնումը կանխելու հնարավորություն, հետո ավելացնել նպատակները՝ մինչև Շուշիի և Հադրութի վերադարձ նվազագույնը: Սրան զուգահեռ օրերս Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ, քննարկվել են համաձայնագրի իրականացման հարցեր: Համաձայնագրով սահմանված քայլերը հայկական կողմի ստանձնած պարտավորությունն են, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը դրանց իրականացման հետ կապված հարցին ի պատասխան: Կրեմլը մինչ այդ իրականացնում է ռազմական մուտքը Արցախ զինտեխնիկայով, սպառազինությամբ, ընդհուպ մարտական ուղղաթիռներով: Կրեմլի խոսնակը ակնարկում է, որ համաձայնագրի մյուս դրույթներն այնքա՞ն էլ իր պարտավորությունը չեն: Համենայն դեպս, ուշադրության է արժանի փաստը, որ պարզ չէ, թե ինչ է լինում, երբ շեղվում է ժամանակացույցը:

Հարց է առաջանում, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանում ներքաղաքական թեժ պայքարը դառնալ հայկական կողմի համար իրադարձությունների անցանկալի ժամանակացույցը առժամանակ արգելակելու լեգիտիմ հնարավորություն, եթե այդ իրադրությունը հասունանա ընդհուպ արտահերթ ընտրական գործընթացի աստիճանի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular