ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության անտրամաբանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս բավականին տուրբուլետ փուլ է, սակայն քաղաքացիական պատերազմի հավանականությունը մեծ չէ: Հնարավոր է լինեն բողոքի գործողություններ, բայց այս պահի դրությամբ քաղաքացիական պատերազմը դժվար իրականություն դառնա։ Սա չի նշանակում, թե վաղը դա տեղի չի ունենա, որովհետև գիտեք, որ Պաշտպանության բանակը Ղարաբաղում լուծարվում է, և շատ մարդիկ զենքերով կարող է գան Հայաստան։ Ըստ էության՝ Հայաստանին բավականին դաժան հարված է հասցվել, ստորագրվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, և այժմ Հայաստանում բարոյահոգեբանական շատ ծանր վիճակ է։ Նման երկիրը չի կարող զարգանալ, և այն հիմնավորումները, թե այդ պայմանագիրը ստորագրվեց, որ Հայաստանը զարգանա, տեղին չեն։ Բացառված է, որ Հայաստանն այս պայմաններում զարգանա։ Այս իշխանությունը կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել։

Քանի դեռ իշխանափոխություն կամ արտահերթ ընտրություններ չեն եղել, ոչ ոք ներդրում չի անելու։ Այո՛, տնտեսությունը կշարունակի ինչ-որ չափով աշխատել, բայց ներդրումներ չեն լինելու։ Արձանագրենք նաև, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև հարաբերությունները չեն նորմալացել, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ ռուսաստանաբնակ հայ գործարարները Հայաստանում ներդրումներ անեն։ Միանշանակ կասկածելի է նաև, որ խոշոր ներդրումներ լինեն նաև ԱՄՆ-ից ու ԵՄ-ից, որովհետև շարունակվող հանրահավաքները ներդրումներին չեն նպաստելու։ Կարող է 1000 կամ 10000 հոգանոց հանրահավաք լինել, բայց երբ երկիրն այդ վիճակում է՝ խոշոր ներդրումներ չեն լինելու։ Հոգեբանական առկա իրավիճակը նույնպես չի նպաստելու ներդրումներին։

Ներկայիս իշխանությունը պատկերացում չունի, թե աշխարհն ինչպես է զարգանում, ուր է շարժվում։ Եվ եթե դու գաղափար չունես, թե աշխարհում ինչ է կատարվում, դու չես կարող Հայաստանը տանել դեպի զարգացում։ Երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, կգա ադեկվատ իշխանություն, որը շատ հարցերի վերաբերյալ պատկերացում կունենա՝ հնարավոր է Հայաստանի առջև տարբեր հնարավորություններ բացվեն։ Երբ նայում ես լրատվական դաշտը, այնպիսի տպավորություն է, թե հայ ժողովուրդն ամբողջությամբ մահացել է, գերեզմանի քարն է միայն մնացել, բայց այդպես չէ։ Ստացված հարվածը շատ ծանր ու դաժան էր, բայց դա մահացու չէ։ Իհարկե, հասկանում եմ, որ մարդիկ կորցրել են իրենց բնակավայրերը, բայց ներքաղաքական դաշտի այս լացուկոծը անհասկանալի է։ Պետք է հասկանալ, որ հայ ժողովուրդն իր գոյության ընթացքում նմանատիպ շատ հարվածներ է ստացել, պարզապես ստացվեց, որ 30 տարվա այս դժվարություններն անիմաստ կորան։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular