ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեգիոնալ դիվերսիֆակցիաներ Անդրկովկասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի ավարտին և Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտարարել է, որ Կովկասում սկսվում է նոր դարաշրջան։ Միանշանակ դժվար է ասել, թե այդ դարաշրջանը որքանով լավը կլինի, քան մինչ այս եղածը։ Նաև դժվար է ասել, թե քաղաքական-դիվանագիտական կարգավորումը ղարաբաղյան հակամարտության ինչ արդյունքներ կունենա։ Կանխատեսումներն ամենևին էլ հայանպաստ չեն կոնկրետ այս առումով։ Միանշանակ անորոշ է, թե երբեւէ հայ և ադրբեջանցի ժողովուրդները, գոնե տեսանելի ապագայում, կկարողանա՞ն հաղթահարել այն ամենը, ինչ կա այսօր երկու ժողովուրդների միջև կուտակված մեկմեկու հանդեպ, քանի որ իրականում չափազանց դժվար է ամոքել պատերազմի վերքերը։ Դեռ հարց է՝ երբևէ դրանք կամոքվե՞ն, թե՞ ոչ։

Ընդհանրապես՝ Հայաստանի ապագայի մասին խոսելն է հիմա չափազանց դժվար ու մշուշոտ։ 45-օրյա պատերազմը կարելի է համեմատել աղետի հետ։ Պատմական փորձառությունն էլ է հուշում՝ որևէ պատերազմ աղետ է և ունենում է տևական հետևանքներ և՛ անհատ մարդկանց, և՛ հասարակությունների, և՛ պետությունների, և՛ տարածաշրջանի վրա։ Մեծ քաղաքականության խաղացողները կարող են գուցե ուրախանալ՝ հետսովետական տարածքում ամենից ձգձգված հակամարտություններից մեկը կարծես թե լուծվում է։ Ակնհայտորեն շատերը հիմա արդեն սկսելու են խոսել մեր տարածաշրջանի հնարավորությունների պոտենցիալի, տնտեսական և այլ հնարավորությունների, ներդրումային հոսքի և այլնի մասին։ Գուցե այդ ամենը լինի։ Բայց այդ ամենի գինը չափազանց բարձր էր։

Վրաստանը, օրինակ, արդեն անհանգստության նշաններ է ցույց տալիս․ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ճանապարհները բացվեն, հաղորդակցությունը վերականգնվի, Վրաստանը կարող է ժամանակի ընթացքում կորցնել իր տարանցիկ նշանակությունն ու դերը Հարավային Կովկասում։ Թուրքիան արդեն հայտարարել է՝ դեպի Նախիջևան կառուցելու է երկաթուղի։ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին զբաղված կլինի իր «ձեռքբերումները յուրացնելով»։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular