ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ իշխանությունն անադեկվատ է ու արհեստական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Հայաստանին առաջիկայում սպասվում են բավականին բարդ բանակցություններ. սա որքան էլ լինի ցավոտ ու կապիտուլացիոն հրադադար, միևնույն է՝ հրադադար է։ Խաղաղության մեծ պայմանագիրն ունենալու է բազմաթիվ դետալային կետեր և բազմաթիվ նուրբ հնարավորություններ՝ հայկական կողմի համար քիչ թե շատ իրավիճակը շտկելու համար։ Բայց դրա համար պետք է լինելու նոր բանակցող՝ այլ կալիբրի, այլ մտահորիզոնի և այլ ունակությունների։

Փաստ է մի բան՝ հանուն աթոռի՝ Փաշինյանն ամեն կերպ փորձ է անում խեղաթյուրել համազգային ընդվզման բովանդակությունը, դա պարզորոշ երևում է նախօրեին «Իմ քայլի» արված հայտարարությունից։ Ընթացող պայքարը, ընդվզումը Ռուսաստանի դեմ չէ, ռուս խաղաղապահների դեմ չէ, այս ազգային ընդվզումը Փաշինյանի՝ ժամ առաջ հրաժարականի համար է, անցումային իշխանություն ձևավորելու, երկրում կրքերը հանդարտեցնելու և մի զգալի խումբ ծայրահեղ բարդ խնդիրները լուծելու համար է։ Խնդիրներ, որոնք ողջ ծավալով կանգնելու են մեր առաջ՝ հարցականի տակ դնելով պետականության գոյությունը։

Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի կողմից տրվել են հերթական խելակորույս ու անադեկվատ որոշումները, այնուամենայնիվ իրավապահները չունեն որևէ մոտիվացիա՝ ենթարկվելու անօրինական հրամանների։ Անօրինական ձերբակալությունները միայն և միայն ռադիկալացնելու են փողոցը և հանգեցնելու են ամենաանցանկալի պրոցեսների։ Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, և իրավապահները, քաղաքական ուժերի հետ աշխատանքային խողովակներ ձևավորելով, պետք է ապահովեն մեր երկրի ներքին անվտանգությունը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular