ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը խաղից դո՞ւրս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իրանի ԱԳՆ-ն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնագրի առնչությամբ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայմանն ու ռեգիոնալ կայուն խաղաղության հաստատմանը։ Պետք է փաստենք, որ Իրանը մշտապես զգայուն է եղել ռեգիոնում երրորդ երկրի զինուժի տեղակայման հարցում` դա անընդունելի համարելով: Այժմ փաստորեն Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Խնդիրն այստեղ թերևս այն է, որ Իրանն այդ հանգամանքը դիտարկում է արդեն իսկ թուրքական ներկայության տրամաբանության մեջ: Արցախի հարավում վերցնելով տարածքներ` Թուրքիան հայտնվում է Իրանի հյուսիսային սահմանին՝ դրանից բխող հետևանքով: Հավելենք, որ Իրանն անցնող օրերին մեծ ծավալի ռազմուժ և սպառազինություն է տեղակայել հյուսիսային սահմանին, ընդ որում՝ հարձակողական բնույթի ռազմուժ և սպառազինություն:

ՌԴ խաղաղապահների տեղակայմանն աջակցության պատրաստակամության մասին հայտարարությամբ Իրանը թերևս ակնկալում է թուրքերին «աքցանի» մեջ առնելու հնարավորություն: Հատկանշական է, որ Իրանը չի խոսում թուրքական ներկայության մասին, այն պարագայում, որ Անկարան ու Բաքուն տեղեկություն են տարածում ադրբեջանական վերահսկողության գոտում թուրքական խաղաղապահ կենտրոնի հարց քննարկելու մասին: Թեհրանը օրեր առաջ դիվանագիտական կարգավորման իր նախաձեռնությունն էր ներկայացրել, որով առաջարկում էր ռուս-թուրք-իրանական միջնորդական ձևաչափ: Այդ առաջարկը մերժվել է: Հետաքրքիր է` ով է մերժել այն՝ Մոսկվա՞ն, թե Անկարան` Իրանին դուրս թողնելով համաձայնություններից:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular