ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպասենք լավ լուրերի, հուսանք, որ ամբողջությամբ Շուշին՝ շրջակայքով, ձորերով, անտառներով, դեպի Բերձոր ճանապարհով, մաքրված կլինի թուրք ոսոխից». Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախում է, նա մեկ Շուշիում է, մեկ՝ Ստեփանակերտում, մեկ՝ Քարվաճառում։ Շրջում է Արցախի բոլոր բնակավայրերով, աղոթում ու քաջալերում սահմանին կանգնած հայ զինվորներին։ Իսկ դիրքերից իջնելուց հետո, թշնամու կողմից հրետակոծության ենթարկված Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում աղոթ հղում առ Աստված՝ Արցախ աշխարհի խաղաղության և հայ զինվորի անվտանգության համար։

168.am-ի հետ զրույցում գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ  այսօր է Շուշիից վերադարձել Ստեփանակերտ։

«Սպասենք լավ լուրերի, հուսանք, որ ամբողջությամբ Շուշին՝ շրջակայքով, ձորերով, անտառներով, դեպի Բերձոր ճանապարհով, մաքրված կլինի թուրք ոսոխից։ Այս քանի օրերի ընթացքում, երբ ինչ-ինչ դժվարություններ էր առաջացրել թշնամին, հուսանք՝ վերացած կլինի։ Շուշին միշտ մնալու է Շուշի՝ անառիկ, հպարտ ու հաղթական։ Մեր հաղթանակների թագն ու պսակը եղել է Շուշին և այդպես էլ շարունակվելու է։ Վստահ եմ, որ այս պատերազմը չի ավարտվելու Շուշիի մերձակայքում, այլ ավարտվելու է մեր երազած, ցանկացած, սիրելի հայրենիքի լայն կետերում, որոնցից մեկը Քուռն է»,- նշեց գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Ըստ սրբազանի, սահմանին կանգնած տղաներն ունեն պայքարելու տրամադրություն, մեծ ոգով և առանց թուլանալու, ամուր կանգնած են հողին, չնայած թշնամու ահռելի ուժին։

«Ես չգիտեմ` այդ կռվողների մեջ ադրբեջանցիներ կա՞ն, թե՞ ոչ, բոլորը Թուրքիայի բերած ահաբեկիչներն են, թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ամբողջ կոալիցիան դուրս է եկել մեր տղաների դեմ։ Պատկերացրեք, որ այդ ուժին մեր տղաները ոչ միայն դիմակայում են, այլև ջախջախում են։ Այս ամենով էլ պայմանավորված է մեր տղաների բարձր ու մարտական տրամադրությունը։ Ցավոք, ունենք զոհեր, վիրավորներ։ Աստված թող զորացնի մեր պաշտելի զինվորներին ու սպաներին, բարձր հրամանատարական կազմին։ Մեր զոհված տղաների հոգիները թող լույս դառնան, վիրավոր մեր եղբայրներն ու ընկերներն էլ ապաքինվեն։ Մենք հաղթելու ենք ոչ միայն՝ ասելով, այլև՝ ուղղակի ռազմի դաշտում ցույց տալով, այդպիսով պարզելով մեր եռագույնը ամբողջ աշխարհին, Աստծո ուժով»,- եզրափակեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Հ․Գ․ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ զրուցել ենք 16։30–ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular