Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպասենք լավ լուրերի, հուսանք, որ ամբողջությամբ Շուշին՝ շրջակայքով, ձորերով, անտառներով, դեպի Բերձոր ճանապարհով, մաքրված կլինի թուրք ոսոխից». Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախում է, նա մեկ Շուշիում է, մեկ՝ Ստեփանակերտում, մեկ՝ Քարվաճառում։ Շրջում է Արցախի բոլոր բնակավայրերով, աղոթում ու քաջալերում սահմանին կանգնած հայ զինվորներին։ Իսկ դիրքերից իջնելուց հետո, թշնամու կողմից հրետակոծության ենթարկված Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում աղոթ հղում առ Աստված՝ Արցախ աշխարհի խաղաղության և հայ զինվորի անվտանգության համար։

168.am-ի հետ զրույցում գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ  այսօր է Շուշիից վերադարձել Ստեփանակերտ։

«Սպասենք լավ լուրերի, հուսանք, որ ամբողջությամբ Շուշին՝ շրջակայքով, ձորերով, անտառներով, դեպի Բերձոր ճանապարհով, մաքրված կլինի թուրք ոսոխից։ Այս քանի օրերի ընթացքում, երբ ինչ-ինչ դժվարություններ էր առաջացրել թշնամին, հուսանք՝ վերացած կլինի։ Շուշին միշտ մնալու է Շուշի՝ անառիկ, հպարտ ու հաղթական։ Մեր հաղթանակների թագն ու պսակը եղել է Շուշին և այդպես էլ շարունակվելու է։ Վստահ եմ, որ այս պատերազմը չի ավարտվելու Շուշիի մերձակայքում, այլ ավարտվելու է մեր երազած, ցանկացած, սիրելի հայրենիքի լայն կետերում, որոնցից մեկը Քուռն է»,- նշեց գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Ըստ սրբազանի, սահմանին կանգնած տղաներն ունեն պայքարելու տրամադրություն, մեծ ոգով և առանց թուլանալու, ամուր կանգնած են հողին, չնայած թշնամու ահռելի ուժին։

«Ես չգիտեմ` այդ կռվողների մեջ ադրբեջանցիներ կա՞ն, թե՞ ոչ, բոլորը Թուրքիայի բերած ահաբեկիչներն են, թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ամբողջ կոալիցիան դուրս է եկել մեր տղաների դեմ։ Պատկերացրեք, որ այդ ուժին մեր տղաները ոչ միայն դիմակայում են, այլև ջախջախում են։ Այս ամենով էլ պայմանավորված է մեր տղաների բարձր ու մարտական տրամադրությունը։ Ցավոք, ունենք զոհեր, վիրավորներ։ Աստված թող զորացնի մեր պաշտելի զինվորներին ու սպաներին, բարձր հրամանատարական կազմին։ Մեր զոհված տղաների հոգիները թող լույս դառնան, վիրավոր մեր եղբայրներն ու ընկերներն էլ ապաքինվեն։ Մենք հաղթելու ենք ոչ միայն՝ ասելով, այլև՝ ուղղակի ռազմի դաշտում ցույց տալով, այդպիսով պարզելով մեր եռագույնը ամբողջ աշխարհին, Աստծո ուժով»,- եզրափակեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Հ․Գ․ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ զրուցել ենք 16։30–ին։

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»
Ամենադիտված