ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցի եվրոպական բանալին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկությունից հետո Ավստրիայի երիտասարդ կանցլեր Սեբաստիան Կուրցը Եվրոպային կոչ էր արել ստեղծել հակաահաբեկչական դաշինք: Հարց է առաջանում, թե ում է կոնկրետ հասցեագրված Կուրցի կոչը: Իսկ թե ինչ է Եվրոպան ռազմա-քաղաքական իմաստով՝ պարզ չէ: Օրինակ, ինչ է Էրդողանը, որ Եվրոպայի վրա մատ է թափ տալիս և արդեն անգամ ոտք սրբում, պարզ է, իսկ թե ինչ է Եվրոպան։ Միաժամանակ անհասկանալի է, թե ում է հակաահաբեկչական դաշինք ստեղծելու կոչ անում Ավստրիայի վարչապետը, քանի որ, մինչ նա անում է այդ կոչերը, եվրոպացիներին սեփական փողոցներում հանգիստ քայլել թույլ չտալու սպառնալիք հնչեցնող թուրքը խոսքից արդեն վաղուց անցել է գործի: Հավելենք նաև, որ այստեղ է նաև այն բանաձևը, թե ինչ է Եվրոպան:

Եվրոպան այն է, որը խոսքից կանցնի գործի կամ Եվրոպան նրանք են, որոնք խոսքից կանցնեն գործի: Ընդ որում, Եվրոպան այստեղ գուցե ստանում է արդեն որոշակիորեն այլ ձևաչափ, այն իմաստով, որ ռազմա-քաղաքական և աշխարհագրական Եվրոպաները դառնում են տարբեր: Եվ այստեղ է թերևս եվրոպական անվտանգության առանցքային բանաձևը: Եվրոպան չունի աշխարհագրական անվտանգություն, ըստ այդմ անվտանգ լինելու համար Եվրոպան պետք է առաջնորդվի ռազմա-քաղաքական, ոչ թե աշխարհագրական չափումներով ու սահմանագծումներով: Հատկանշական է նաև Երեւանի ու Ստեփանակերտի հայտարարությունների՝ միջազգային հանրությանը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչի տրամաբանությունը, որ հնչել է Ստեփանակերտից:

Դաշինքի անհրաժեշտությունը, որ առաջարկում է Եվրոպային Կուրցը, դեռևս մեկ ամիս առաջ բարձրաձայնել է թուրք-ահաբեկչական գրոհի ենթարկված Արցախի նախագահը: Իրականում վարչապետ Կուրցին պետք չէ դաշինք ստեղծել, պետք է միանալ դաշինքին՝ հայ ժողովրդի և հայկական բանակի «դաշինքին», որը պայքարում է ահաբեկության դեմ Եվրոպայի ռազմա-քաղաքական առաջնագծում: Մինչ Եվրոպայի երիտասարդ առաջնորդները քննարկում են, թե ինչ անել: Օրերս հայտնի դարձավ, որ Էմանուել Մակրոնը Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ քննարկել է իրավիճակն Արցախում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular