ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան տեղափոխված հայ զինվորականների դիերն անդամահատված են եղել. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեագիտության վարչության պետը, որը մասնակցել է նաև 2016թ–ի ապրիլյան պատերազմի ընթացքում իրականացված հանցագործությունների քննությանը, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշում է, որ ագրեսորների ձեռագիրն այս անգամ շատ ավելի դաժան է։

Հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողների 29 մարմինների մեջ եղել են անդամահատված դիեր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի Քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Մենք ունենք միայն նախնական զննության տվյալներ և նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն։ Դիակի արտաքին զննությամբ կան անդամահատված դիեր»,– ասաց նա։

Թե իրականում ինչն է եղել խեղման պատճառը, և արդյոք անդամահատումները դիակապտության կամ խոշտանգման հետևանք են, քննչական մարմնի ներկայացուցիչը խոստանում է պաշտոնապես հայտարարել միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո։

Վարդանյանը նաև հայտնեց, որ ներկա պահին Հայաստան բերված 29 զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։ Այս գործընթացը ևս դեռ շարունակվում է։

Քրեագիտության վարչության պետը, որը մասնակցել է նաև 2016թ–ի ապրիլյան պատերազմի ընթացքում իրականացված հանցագործությունների քննությանը, նշեց, որ ագրեսորների ձեռագիրն այս անգամ շատ ավելի դաժան է։

«Դաժանության, խոշտանգումների քանակն է ավելի շատ, առանձնակի դաժանությամբ կատարված, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման դեպքերը շատ ավելի շատ են»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմական ագրեսիայի ակտի վերաբերյալ 38 քրեական գործ է հարուցվել, որոնք արդեն միավորվել են մեկ վարույթում։ Քրեական գործը, սակայն, պարբերաբար լրացվում է միջազգային իրավունքի նորմերի ու անմարդկային արարքների նորանոր փաստերով։

Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին հայկական կողմին էին փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, Հայաստանին էր արտահանձնվել նաև մեկ քաղաքացիական անձ՝ տարեց կին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիական երկրորդ անձի` 84–ամյա Միշա Մելքումյանի ճամփորդությունն այդ պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված էր։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Մելքումյանը մահացել է։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular