ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան «լիկվիդացրել» է Ադրբեջանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ստամբուլի իրենց աղբյուրներին, տեղեկություն են տարածել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը բանակի կառավարումից հեռացրել է Բաքվի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ ռուսական շրջանակների հետ նրա կապերի համար: Ընդ որում, հատկապես ուշագրավ է, որ տեղեկությունը հայտնվում է շիա Իրանի հոգևոր առաջնորդի ելույթից հետո, որը փաստորեն պատերազմի բռնկումից ավելի քան մեկ ամիս անց առաջին անգամ անդրադառնում է դրան: Ու թեև Իրանի հոգևոր առաջնորդը որևէ կերպ չի շոշափել շիա-սուննի որևէ հակադրություն, այդուհանդերձ այդ բաժանումը մահմեդական աշխարհում այնքան զգայուն հանգամանք է, որ Իրանի հոգևոր առաջնորդի, այսպես ասած, խաղի մեջ մտնելն ինքնին արդեն իսկ բավականին նշանային ազդակ է, ավելորդ բառերի անհրաժեշտություն չենթադրող:

Ի դեպ, այդ հանգամանքը ուշադրության է արժանի նաև այն իրողության ֆոնին, որ Ադրբեջանի վրա, այսպես ասած, ապառազմական ազդեցության լծակների առումով, հենց կրոնական այդ բաղադրիչն է Իրանի, թերևս, ամենագործուն լծակը, հետևաբար՝ միանգամայն սպասելի էր, որ այն վաղ թե ուշ դրվելու էր գործի, կամ այդ ուղղությամբ կայծեր էին ցուցադրվելու Բաքվին, որը գործնականում ահաբեկիչների ճամբարի է վերածվում Իրանի հյուսիսում, այն էլ սուննի ահաբեկիչների ճամբարի: Իրականում դժվար է ասել՝ որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, սակայն ըստ տրամաբանության և դատելով ռազմա-քաղաքական իրողություններից, կարելի է եզրակացնել, որ Հասանովը իսկապես մեկուսացված է բանակի կառավարումից, ինչպես որ Ալիևը մեկուսացված է Բաքվի կառավարումից:

Ըստ էության՝ Թուրքիան Բաքվում իրականացնում է հեղաշրջում, որը պատերազմի նպատակներից մեկն է: Ընդ որում, այդ հարցում «օգնում» է հայկական բանակը․ այդ իմաստով, հայկական բանակը ստանձնել է ռեգիոնալ նոր, յուրահատուկ դերակատարում, արդեն իհարկե իրավիճակի բերումով հաշվի առնելով որոշակի նոր, շատերի համար անսպասելի իրողություններ, մասնավորապես թուրք-ադրբեջանական հարաբերության տիրույթի առնչությամբ: Փաստացի Արցախի դեմ ձեռքը կտրելու գործընթացով հայկական զինուժը ստեղծում է նոր իրավիճակ, մի կողմից Թուրքիայի բաց պատասխանատվության, մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումների մասով: Ակնհայտ է մի բան․ Ադրբեջանի հուլիսյան պարտությունից հետո վերցնելով Բաքուն և կազմակերպելով Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը, Թուրքիան փորձեց թելադրել ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետություն: Հայկական զինված ուժերը ծանր կորուստների գնով, այդուհանդերձ կարճ ժամանակում կարողացավ փոխել իրավիճակը և անցնել ռազմա-քաղաքական անվտանգային նոր ճարտարապետությունը թելադրելու ռեժիմի: Այն կարիք ունի դիվանագիտական, քաղաքական դասի կտրուկ քայլերով իմաստավորման ու ամրացման:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular