ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի համար արտադրված սփրեդը՝ Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուշագրավ բացահայտում է գրանցվել վաճառքի շղթայում, որը բավական լուրջ ուսումնասիրության առիթ է դարձել ոչ միայն պետական կառույցներում, այլև մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում: Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են Ադրբեջանի համար արտադրված սննդամթերք: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՌԴ Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար, որը երևում է մակնշումից, իսկ մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել: Որոշ ապրանքատեսակների վրա եղել է հայերեն մակնշում, որից պարզ է դարձել, որ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:

Հայտնաբերված ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է: ՍԱՏՄ-ից քաղաքացիներին խնդրում են լինել ուշադիր և իրացման կետերում ուշադիր զննել ապրանքների պիտակները: Մակնշման կասկածի դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարներով՝ 010 206040 կամ 0120906090 : ՍԱՏՄ-ից 1or.am-ին տեղեկացրեցին նաև, որ այս պահին տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացնում «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում, պարզելու համար, թե տվյալ ընկերությունն առհասարակ ինչ սննդամթերքի նեմուծմամբ է զբաղվում և ինչ պայմաններում է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել մեր երկրում և այլն:

Ուշագրավ է, որ որոնման համակարգերում «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի մասին որևէ տեղեկություն չկա: Այսինքն՝ չի բացառվում նաև, որ հայտնաբերված խմբաքանակի բացահայտումները դառնան այլ բացահայտումների պատճառ, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular