ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային ուղղությամբ պատրաստ ենք հակահարձակման անցնել, սպասում ենք հրամանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային ուղղությամբ՝ Մատաղիսի մոտակայքում, մենք չունենք որևէ զոհ, ոչ մի մետր չենք նահանջել, չնայած հրետանուց և օդից մեզ կարկտահարում են, շատ դեպքերում արկերը հենց մեր խրամատների մեջ են ընկնում, հրետակոծումը երբեմն երկու-երեք ժամ շարունակվում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման դրվագ է ներկայացրել ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

«Այս պատերազմն արմատապես տարբերվում է 90-ականների պատերազմից, երբ որսորդական հրացաններով առերես դուրս էինք գալիս թշնամու դեմ: Չնայած այսօր մենք ինքնաձիգներ ու գնդացիրներ ունենք, բայց թշնամին օդից է «կարկուտ» թափում մեզ վրա, և քեզ մնում է սեփական կյանքդ պաշտպանել: Հնարավոր է կազմակերպվածության բարձր աստիճանով, գրագետ հրամանատարներով նախատեսել անելիքը, համագործակցել Պաշտպանության բանակի հետ»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Սարուխանյանի՝ թշնամին անգամ հազար հոգով առաջ չի գալիս, եթե գիտի, որ դիմացը 15-20 հայ կա, փոխարենը հետախուզական ԱԹՍ-ներով ճշտում է տվյալները. «ՀՕՊ-ը ճիշտ կազմակերպելու, թռչող սարքերը բացառելու դեպքում թշնամու հրետանին ու հետևակը վերացնելը խնդիր չէ, կարող ենք անգամ խմբերով ներթափանցել Ադրբեջանի տարածք: Եթե օդը փակվի, մենք թշնամու խոր թիկունք կարող ենք գնալ: Թուրքը նույն վախկոտն է, նրանց դիվերսիոն խմբերի ներթափանցումը ևս մեր օդը չփակելու հետևանք է»:

Ազատամարտիկի կարծիքով՝ հրաշալի է, որ արցախցի տեղաբնակները միանում են կամավորական ջոկատներին և ՊԲ-ին, նրանք միայնակ չեն կարող խնդիր լուծել, քանի որ վատ են զինված, բայց լավ գիտեն ռազմական տեղագրությունը. «Եթե ուզում ես ապագա պատերազմում հաղթել, պետք է խաղաղ ժամանակ նախապատրաստվել: Մենք այսօր երկու-երեք օրում ստիպված ենք կրակային պատրաստության դասերը վերհիշել, մեկնելուց առաջ դա պարտադիր է: Կազմակերպվածությունը պետք է բարձրացնել, լավ է, որ մեր ՊՆ-ն էլ մարզում է աշխարհազորին՝ մինչև ճակատ ուղարկելը»:

Գագիկ Սարուխանյանի պնդմամբ՝ ռազմաճակատում տղաների ոգին ավելի բարձր է, քան թիկունքում, այստեղ մարդկանց դեմքերը փոքր-ինչ վախվորած են. «Այս մթնոլորտը հավանաբար ազդել էր նաև վարչապետի վրա, երբ նա խոսեց ցավոտ փոխզիջումների մասին: Ես դա կարող եմ վերագրել մարդկային թուլությանը, բայց խնդրում եմ այլևս նման բան չանել: Հարավում տարածքների կորուստը ժամանակավոր է, Արցախի ամբողջ տարածքն այսօր ռազմաճակատ է: Իրենք 3-4 օրում նախատեսում էին ամբողջ Արցախը բլից-կրիգով վերցնել, տապալել ենք և՛ նրանց տանկային հարձակումները, և՛ օդային մարտերը, և՛ դիվերսիոն խմբերին»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ պատերազմը պետք է մեզ համար հաղթարշավ դառնա, այլապես այս խնդիրը կթողնենք հաջորդ սերունդներին: «Կարևորագույն հարցը կարգապահությունն է, անվտանգության կանոնները պահելը, պետք է արգելվեն հեռախոսներն առաջնագծում: Մեր երիտասարդները հետևում են կանոններին, դա գալիս է հրամանատարության ճիշտ մոտեցումից: Մեր ուղղությամբ մենք պատրաստ ենք հակահարձակման անցնել և սպասում ենք հրամանի: Այսօր քաղաքական օրակարգ թելադրողը հայ զինվորն է»,- ամփոփել է Գագիկ Սարուխանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular