ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աչքերիս մեջ նայելով՝ հեռացավ կյանքից. Հարութ Մնացականյանը պատմում է եղբոր սխրագործության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
 

Գուրգեն Մնացականյանը այն քաջ հայորդիներից մեկն էր, որը պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվեց, մեկնեց ռազմաճակատ ու զոհվեց հանուն հայրենիքի: Նա համացանցում լայն տարածում գտած տեսանյութից հայտնի Հարութի եղբայրն է:

Եղբոր մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ խոսելիս Հարութը ներկա ժամանակով է խոսում, ընդգծում է՝ ինքն ու Գուրգենն առավել են, քան պարզապես եղբայրները. «Ընկերոջը, հայրենիքին, տանը նվիրվելու գաղափարով ենք դաստիարակվել, ինքը ինձնից երկու տարով մեծ է ու միշտ հոգ է տարել իմ մասին: Անսահման բարի ու հավատարիմ է Գուրգենը, շատ հանգիստ բնավորություն ունի, ինչ լինում է, փորձում է մարդկանց հետ խոսել, բացատրել»:

Երկու եղբայրները հայրենիքի պաշտպանությանը նվիրվել են դեռ 2014 թվականից: Գուրգենը ծառայել է Եղնիկներում, եղել հետախույզ, 20 ամիս ծառայելուց հետո, թոքերի հիվանդության պատճառով, նրան զորացրել են: Այդ հանգամանքը երբեք չի խանգարել Գուրգենին՝ Արցախի պաշտպանության համար ցանկացած պահի լինել առաջնագծում. այս անգամը ևս բացառություն չէր:

«Եղնիկներից Քարին տակ տեղափոխվելու ճանապարհին Գուրգենը զանգեց, խնդրեց՝ իրեն թույլ տամ, որ ինձ հետ գա՝ մարտերին մասնակցի. նրան կանգնեցնել հնարավոր չէր: Գուրգենը կռվել է մինչև վերջ. մարտի ամենաթեժ պահին, երբ արդեն մեր հատվածում մնացել էինք ես, եղբայրս ու մի քանի վիրավոր ժամկետային զինծառայողներ, նետվեց փրկելու 18-ամյա զինծառայողի կյանքը: Այդ ժամանակ, ցավոք, Գուրգենը ստացավ բեկորային վնասվածք, բայց սիրտը դեռ բաբախում էր: Մինչև մեր մյուս տղաների օգնության և շտապօգնության հասնելը, եղբորս աչքերի մեջ նայելով՝ հայրենի հողի վրայով քարշ էի տալիս դեպի փրկություն: Նա չփրկվեց և, ցավոք, առանց մի խոսք ասելու, ուղղակի աչքերիս մեջ նայելով՝ հեռացավ կյանքից: Ես կորցրի իմ միակին և իմ ամենահարազատին»,- եղբոր հերոսության պատմում է Հարութն ու ավելացնում. «Գուրգենը կարող էր առաջ չգնալ, որտեղ թշնամին է, կարող էր նահանջել, բայց գնաց ու զոհեց իրեն՝ հանուն զինակցի փրկության»:

18-ամյա զինծառայողը, որի կյանքը փրկել է Գուրգենը, ողջ է, Հարութն ասում է՝ եղբոր պես է ընդունում նրան ու անպայման գտնելու է:

Գուրգենն ամուսնացած է, ունի երկու երեխա: Իսկ Հարութը, որ միասնության, հաղթանակն ազգովի կերտելու կոչ էր ուղղում բոլորին, շարունակում է մնալ առաջնագծում՝ հանուն իր ընտանիքի, հողի ու հայրենիքի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular