Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աչքերիս մեջ նայելով՝ հեռացավ կյանքից. Հարութ Մնացականյանը պատմում է եղբոր սխրագործության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
 

Գուրգեն Մնացականյանը այն քաջ հայորդիներից մեկն էր, որը պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվեց, մեկնեց ռազմաճակատ ու զոհվեց հանուն հայրենիքի: Նա համացանցում լայն տարածում գտած տեսանյութից հայտնի Հարութի եղբայրն է:

Եղբոր մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ խոսելիս Հարութը ներկա ժամանակով է խոսում, ընդգծում է՝ ինքն ու Գուրգենն առավել են, քան պարզապես եղբայրները. «Ընկերոջը, հայրենիքին, տանը նվիրվելու գաղափարով ենք դաստիարակվել, ինքը ինձնից երկու տարով մեծ է ու միշտ հոգ է տարել իմ մասին: Անսահման բարի ու հավատարիմ է Գուրգենը, շատ հանգիստ բնավորություն ունի, ինչ լինում է, փորձում է մարդկանց հետ խոսել, բացատրել»:

Երկու եղբայրները հայրենիքի պաշտպանությանը նվիրվել են դեռ 2014 թվականից: Գուրգենը ծառայել է Եղնիկներում, եղել հետախույզ, 20 ամիս ծառայելուց հետո, թոքերի հիվանդության պատճառով, նրան զորացրել են: Այդ հանգամանքը երբեք չի խանգարել Գուրգենին՝ Արցախի պաշտպանության համար ցանկացած պահի լինել առաջնագծում. այս անգամը ևս բացառություն չէր:

«Եղնիկներից Քարին տակ տեղափոխվելու ճանապարհին Գուրգենը զանգեց, խնդրեց՝ իրեն թույլ տամ, որ ինձ հետ գա՝ մարտերին մասնակցի. նրան կանգնեցնել հնարավոր չէր: Գուրգենը կռվել է մինչև վերջ. մարտի ամենաթեժ պահին, երբ արդեն մեր հատվածում մնացել էինք ես, եղբայրս ու մի քանի վիրավոր ժամկետային զինծառայողներ, նետվեց փրկելու 18-ամյա զինծառայողի կյանքը: Այդ ժամանակ, ցավոք, Գուրգենը ստացավ բեկորային վնասվածք, բայց սիրտը դեռ բաբախում էր: Մինչև մեր մյուս տղաների օգնության և շտապօգնության հասնելը, եղբորս աչքերի մեջ նայելով՝ հայրենի հողի վրայով քարշ էի տալիս դեպի փրկություն: Նա չփրկվեց և, ցավոք, առանց մի խոսք ասելու, ուղղակի աչքերիս մեջ նայելով՝ հեռացավ կյանքից: Ես կորցրի իմ միակին և իմ ամենահարազատին»,- եղբոր հերոսության պատմում է Հարութն ու ավելացնում. «Գուրգենը կարող էր առաջ չգնալ, որտեղ թշնամին է, կարող էր նահանջել, բայց գնաց ու զոհեց իրեն՝ հանուն զինակցի փրկության»:

18-ամյա զինծառայողը, որի կյանքը փրկել է Գուրգենը, ողջ է, Հարութն ասում է՝ եղբոր պես է ընդունում նրան ու անպայման գտնելու է:

Գուրգենն ամուսնացած է, ունի երկու երեխա: Իսկ Հարութը, որ միասնության, հաղթանակն ազգովի կերտելու կոչ էր ուղղում բոլորին, շարունակում է մնալ առաջնագծում՝ հանուն իր ընտանիքի, հողի ու հայրենիքի:

Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
Ամենադիտված