ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի «հայրական» ապտակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես և կարելի էր կանխատեսել Հայաստանում աշխուժորեն քննարկվում է, թե ինչ զարգացում կունենա Վլադիմիր Պուտինին ուղղած Նիկոլ Փաշինյանի հայտնի դիմումը՝ ռազմական փոխօգնության պայմանագրի հղումով: Մինչդեռ, ինքնին այդ դիմումը արդեն իսկ անկասկած էական նշանակություն ունեցող հանգամանք է, որը պայմանավորված է թերևս ոչ պակաս նշանակալի քաղաքական իրողություններով: Այդ իմաստով, դրանք, իհարկե, ոչ պակաս ծավալվում են շատ խորքային տողատակերում և շերտերում, քան ընթացիկ հռետորաբանության հանրային դրսևորումներում: Իր խոսքում նախագահ Պուտինը հստակ ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի հայկական և ադրբեջանական շահերի հավասարակշռումով, և դա հնարավոր է։
 
«Վալադայ» ակումբ, և ոչ միայն, նա հատուկ շեշտել է, որ Արցախի հարցը տարածքի կռիվ չէ, այլ էթնիկ անհանդուրժողությունից և զտման փորձից ծագած հակամարտություն, որը հայերին ստիպել է զենք վերցնել պաշտպանվելու համար: Պուտինի հայտարարությունների տողատակը կարող է լինել ուշադրության արժանի, ինչպես որ ուշադրության արժանի է, թերևս, նրա խոսքի մի փոքր դետալ: Մի կարևոր, նաև բավականին առանցքային նյուանս․ խոսելով այն մասին՝ որ հավասարակշռված լուծումը պետք է բխի երկկողմ շահերից, ՌԴ նախագահն արեց ուշագրավ ձևակերպում՝ «ադրբեջանական ժողովրդի շահին համապատասխան, որին մենք վերաբերում ենք հարգանքով, և հայ ժողովրդի շահին համապատասխան, Հայաստան պետության շահին համապատասխան»:
 
Միանգամից հարց է առաջանում․ միթե՞ պատահական էր, որ Պուտինը, խոսելով հայկական կողմի մասին օգտագործեց, թե՛ «ժողովուրդ», թե՛ «պետություն» եզրույթը, իսկ ադրբեջանականի դեպքում՝ միայն ժողովուրդ: Պուտինը մոռացա՞վ Ադրբեջան պետության մասին, թե՞ այդ «բացթողումը» ուներ քաղաքական և խորհրդանշական տողատակ: Ըստ էության՝ մի բան է ադրբեջանական ժողովուրդը, մեկ այլ բան՝ պետությունը, որովհետև ադրբեջանական ժողովուրդը բաղկացած է էթնիկ տարբեր միավորներից, որոնք ունեն տարբեր շահեր, ու այդ շահերը, մեղմ ասած, բոլորը չէ, որ տեղավորվում են ներկայիս Ադրբեջան պետության շրջանակում:
 
Օրինակ, Արցախի հարցում էթնիկ գործոնի և սկզբնապատճառի հանգամանքի շեշտադրումն ուշադրության է արժանի նաև դրանով: Կասկած չկա, որ իրենց շահերը ներկայիս Ադրբեջանի պետական համարվող սահմանից տարբեր կերպ են պատկերացնում օրինակ թալիշները, կամ՝ լեզգինները: Նշենք հետևյալը․ գործնկանում համընդհանուր փաստ է, որ Ադրբեջան պետություն՝ որպես այդպիսին, այլևս չկա, քանի որ Թուրքիան լուծարել է այն: Ընդ որում, Պուտինը դա զգացել է, թերևս, իր մաշկի վրա, երբ այդ այլևս գոյութուն չունեցող պետության դեռևս գոյություն ունեցող ղեկավար Ալիևը քաղաքական իմաստով, մեղմ ասած, պարզապես արհամարհեց Պուտինի հրադադարի միջնորդությունը, ցույց տալով, որ Կովկասում Պուտին այլևս չկա:
 
Զարմանալի չէ, որ Պուտինն էլ փորձեր իր խոսքում ինչ-որ առիթ օգտագործել ցույց տալու համար, որ իր համար էլ Կովկասում չկա Ադրբեջան պետություն: Բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ դրա փոխարեն ՌԴ նախագահի համար ի՞նչ կա այդ պետության տեղը: Ունի՞ Ռուսաստանն այդ առնչությամբ որևէ կոնցեպտ, ռազմավարություն, որը պետք է բխի նաև հարավային սահմանների՝ Հյուսիսային Կովկասի անվտանգության ու կայունության մտահոգությունից: Ակնառու է, որ, այսպես ասած, իր հետխորհրդային տեսքով Ադրբեջանը Թուրքիան չի տալու ոչ մեկին, առավել ևս Ռուսաստանին: Հետևաբար, ռուսական պետականության ռազմավարական անվտանգության հեռանկարում կամ Թուրքիան պետք է դադարի գոյություն ունենալ, կամ Ադրբեջանն իր այս տեսքով: Ամբողջ հարցը սակայն այն է, թե ինչ տեսք է պատկերացնում Կրեմլը և դրան հասնելու ինչ ճանապարհ:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular