ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խումբ-Իրան տանդեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Իրանի նախաձեռնությունը չի մրցակցում Մինսկի խմբի մեխանիզմի հետ։ Ինչպես հայտնի է, Թեհրանն արդեն ներկայացրել է այն Երևանին, Մոսկվային, Անկարային ու Բաքվին: Իրանի նախագահի բանագնացը հայտարարել էր, որ ՄԽ-ն անարդյունավետ է, և Իրանն առաջարկում է ռեգիոնալ ձևաչափ: Զարիֆը պարզաբանել է, թե չեն ուզում մրցակցել Մինսկի խմբի հետ, իսկ ռեգիոնալ ձևաչափի մասին խոսում են այն իմաստով, որ ռեգիոնի երկրները առավել զգայուն են կայունության հարցում, և այդ իսկ պատճառով նրանք ավելի արդյունավետ կաշխատեն լուծում գտնելու համար: Հավելենք, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը փոքր-ինչ տարակուսելի է՝ հաշվի առնելով մի ակնառու բան՝ Թուրքիան է սկսել պատերազմն Արցախի դեմ, այն էլ ոչ թե պարզապես պատերազմ, այլ պատերազմ ահաբեկիչներ տարածաշրջան բերելու անդադար հոսքով, ինչը նշանակում է, որ այդ առումով Թուրքիայի նպատակը զուտ Արցախի դեմ պատերազմը չէ, այլ ահաբեկիչներին տարածաշրջանում տեղակայելը ավելի հեռահար նպատակներով: Եվ այդ նպատակների թիրախում անշուշտ լինելու է նաև Իրանը, ու Թեհրանը դա գիտակցում է հիանալի՝ այլապես չէր հայտարարի իր հյուսիսային սահմանի մոտ ահաբեկիչ չհանդուրժելու մասին:
 
Միաժամանակ մյուս կողմից, մինչ Իրանը հերթական անգամ հայտարարում է, որ չի հանդուրժի, Թուրքիան շարունակում է Ադրբեջանը լցնել ահաբեկիչներով: Իսկ Իրանը դե ֆակտո խոսում է այն մասին, որ Թուրքիան, լինելով ռեգիոնալ պետություն, ավելի արդյունավետ կաշխատի իրենց հետ՝ կայունության հասնելու համար: Մենք արդեն չենք դիտարկում այն, որ Իրանը իր կարգավորման մոդելում խոսում է Ադրբեջանին տարածք հանձնելու մասին, իսկ ահա Արցախի կարգավիճակի մասին լուռ է: Դա հարցի մյուս կողմն է: Բայց ինքնին այն, որ ձևաչափի հարցում Թեհրանն անում է, մեղմ ասած, տարօրինակ առաջարկ, արդեն իսկ փակում է հարցի բովանդակային կողմի շուրջ քննարկման անհրաժեշտությունը:
 
Ըստ էության՝ Թեհրանը հայտարարում է Մինսկի խմբի հետ չմրցակցելու մասին, ինչը անշուշտ ողջունելի է, որովհետև հակառակը կլիներ պարզապես սխալ՝ վտանգավոր սխալ: Բայց սխալը եթե ուղղված է, ապա միայն մասնակի, որովհետև ոչ պակաս վտանգավոր սխալ է պատերազմ հրահրած և այն անմարդկային, ապաբարոյական և ահաբեկչական մեթոդներով շարունակող Թուրքիային առաջարկել որևէ ձևաչափային կարգավիճակ: Իրանը գործնականում անում է այն սխալը, ինչ Թուրքիայի հետ հարաբերված գործնականում բոլոր կենտրոնները այս տարիների ընթացքում: Այսինքն՝ Իրանը լեգիտիմացնում է թուրքական ռազմական շանտաժը: Դրա առաջին հետևանքը զգացողներից մեկը լինելու է հենց ինքը՝ Թեհրանը: Հետևաբար պետք է ուղղել նաև այդ սխալը:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular