ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվա-Անկարա սրված հարաբերությունների ռիսկերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորվին վերջերս Ֆրանսիայի հետ Թուրքիայի «առճակատումը» մեծ ուշադրություն է հրավիրել իր վրա, սակայն թուրքական կողմի արտաքին քաղաքականության սկզբունքայնությունն իրականում Ռուսաստանի հետ հարաբերություններում է փորձարկվելու, ֆրանսիայի հետ ավելի շատ իմիտացիոն հնարք է։ Ի դեպ՝ այս շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել մուսուլման աշխարհին բոյկոտել ֆրանսիական արտադրանքը՝ ի պատասխան Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի՝ իսլամիստ ծայրահեղականի կողմից ուսուցչի գլխատման դեպքից հետո արած հայտարարությանը։ Հավելենք, որ Թուրքիան մի շարք միջազգային վիճելի հարցերի կիզակետում է, ավելին՝ անգամ ռուսական պաշտպանական համակարգի ձեռքբերման համար ԱՄՆ-ից պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի առաջ է կանգնած։ Ա

յս ամենի հետ մեկտեղ՝ ամենամեծ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև աճող լարվածությունը, որոնք հղի են լուրջ ռիսկեր պարոնակող ռեզոնանսներով։ Տեղին է փաստել, որ Սիրիայում և Լիբիայում առճակատման տարբեր կողմերում հանդես գալուն մեկտեղ այժմ այս երկրները, ըստ էության, կարող են անմիջական բախում ունենալ նաև Լեռնային Ղարաբաղում վիճարկելի, քանի որ արդեն ապացուցման կարիք չունի այն փաստը, որ Թուրքիան ռազմական միջամտություն է ցուցաբերում Ադրբեջանին։

Հավելենք, որ երկուշաբթի ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածներին, ինչի հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող զինվորականներ են զոհվել, իսկ թուրքական զորքերը ստիպված են եղել առավել պաշտպանական դիրքեր հետ քաշվել։ Ըստ էության՝ Էրդողանը և Պուտինը թեժացնում են «պատերազմական կրակը», որից փետրվարին Թուրքիան մի կերպ կարողացավ խուսափել, սակայն հնարավոր է նաև, որ երկու երկրի առաջնորդները բանակցային փոխզիջումային տարբերակ գտնեն իրենց տարաձայնությունների հարթման համար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular