ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում խաչվում են գեոպոլիտիկ շահեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի դարձավ՝ օրերս Իրանը հարձակողական ստորաբաժանումներ է տեղակայել հյուսիսային սահմանին և անվտանգային որևէ ոտնձգության դեպքում կտա շատ կոշտ պատասխան: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուսիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատարը: Ըստ էության՝ հարկ է փաստել ուշադրության է արժանի ստորաբաժանումների բնույթը՝ հարձակողական, ինչը նշանակում է, որ Իրանի հյուսիսային սահմանին ռազմուժի տեղակայումը չի սահմանափակվում պաշտպանական խնդիրներով: Այլ կերպ ասած՝ Իրանը պատրաստվում է հարձակողական գործողությունների, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Թեհրանը չի սահմանափակվելու իր սահմաններով:

Ստացվում է այնպես, որ Իրանն անհրաժեշտության դեպքում պատրաստվում է ռազմական գործողությունները սահմանից այն կողմ տեղափոխելու և խնդիրներ լուծելու գործողության: Հարցն այն է, թե որ դեպքն է համարվելու անհրաժեշտություն: Ըստ ամենայնի, խոսքը Իրանի տարածքի հանդեպ ֆիզիկական ոտնձգության ռիսկի մասին չէ, կամ միայն դրա մասին չէ: Իրանը թերևս զորքի բնույթով ակնարկում է, որ անվտանգային ռիսկ և ոտնձգություն է դիտարկելու նաև սահմանից անդին որոշակի փոփոխությունների հավանականությունը կամ վտանգը: Մասնավորապես, այդ համատեքստում ուշադրության է արժանի այն, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական գրոհի թուրքական պլանում ուրվագծվում է Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապի նպատակը: Հենց այդ դիտարկումն է թերևս Իրանին տվել հարձակողական ստորաբաժանումների տեղակայման հիմք, հայտարարելով, որ Թեհրանը թույլ չի տա աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն:

Ավելորդ է խոսել այն մասին, որ Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապը գործնականում լինելու է Իրանի շահին ու անվտանգությանը հասցված թուրքական էական հարված: Պետք է ընդգծել, որ խնդիրը թերևս լոկ ՀՀ Մեղրու սահմանագոտին չէ: Իրանի համար սկզբունքային է որոշակի «անվտանգության» գոտու հարցը, այն իմաստով, որ Մեղրին չվերցվի թուրք-ադրբեջանական «աքցանի» մեջ՝ թողնելով այսպես ասած «բլից-կրիգի» վտանգի տակ: Հատկանշական է, որ իրանցի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական պաշտոնյաներ այս օրերին այցելում են Խոդաֆերինի շրջան, մինչև ուր առաջխաղացում է արձանագրել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական միավորումը: Ըստ ամենայնի՝ դրանից ավելի առաջխաղացումը Իրանն այլևս դիտարկում է կենսական սպառնալիք նաև իր սահմանի համար, ինչին էլ ի պատասխան փորձում է զգուշացնել հարձակողական ստորաբաժանումների տեղակայումով: Իրանի համար ինչպես անցանկալի է թուրք-ադրբեջանական «մոտիկությունը», այդպես էլ ցանկալի չի լինի Հայաստանի հարավում ռուսական ռազմական մշտական ներկայությունը, ինչը Թեհրանն ակնարկել է տարիներ շարունակ: Միաժամանակ, Թեհրանի համար պարզորոշ տեսանելի է այն անվտանգային սպառնալիքը, որը կարող է առնվազն լինել այդօրինակ հարցերի քննարկման հիմք:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular