ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական ինտրիգների հերթական չափաբաժինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապացուցման կարիք չունի այն թեզը, որ Արցախյան հակամարտությունը բարդ հակամարտություն է և պետք է հավասարակշռություն գտնել Հայաստանի և Ադրբեջանի շահերի միջև, հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Այս հայտարարությունն առաջին հայացքից պարզ է, նաև հասկանալի՝ հաշվի առնելով Ռուսաստանի պահվածքն ու մոտիվները, մյուս կողմից, սակայն, առաջանում է հարցը, թե Պուտինի պատկերացմամբ որն է այդ հավասարակշռությունը: Օրինակ՝ այսպես կոչված լավրովյան պլանը կամ այն, ինչի մասին խոսում էր Լավրովը, ըստ Պուտինի՝ հավասարակշռությո՞ւն է, թե՞ ոչ: Երբ հայերը հանձնում են տարածքներ, իսկ Բաքուն կարգավիճակի և Արցախի ճանաչման հարցը մերժում է՝ անորոշ ժամանակի վրա թողնելով, դա հավասարակշռությո՞ւն է, թե՞ ոչ:

Եթե դա է հավասարակշռությունը՝ ըստ Ռուսաստանի, ապա դա, մեղմ ասած, արհամարհանք է Հայաստանի հանդեպ: Եթե Ռուսաստանը հրաժարվել է այդ պատկերացումներից, որոնց մասին խոսում էր Լավրովը, ապա այդ դեպքում, թերևս, ժամանակն է հավասարակշռության մասին խոսել կոնկրետ, հասկանալի լինելու համար: Թե՞ ՌԴ նախագահի հայտարարությունը ավելի շուտ խոսում է այն մասին, որ Մոսկվան իրականում չունի որևէ համապարփակ պատկերացում քաղաքական զարգացման հեռանկարի վերաբերյալ, ըստ այդմ՝ բավարարվում է ընդհանուր հայտարարություններով, որոնց նպատակն առայժմ Ադրբեջանը, այսպես ասած, ձեռքից իսպառ բաց չթողնելն է, եթե, իհարկե, այս պարագայում կարող ենք խոսել այն մասին, որ Թուրքիան Մոսկվային դեռ կարող է շանս թողած լինել Ադրբեջանի հարցում:

Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ հանգամանքն էլ նկատի ունենալով, Պուտինը հավասարակշռության մասին խոսում է ակնարկով, որ՝ եթե Բաքուն ակնկալում է ՌԴ հավասարակշիռ վարքագծի շարունակություն, ապա պետք է սկսի աշխատել Մոսկվայի հետ առնվազն ոչ պակաս, որքան Անկարայի հետ, այլապես Ռուսաստանը կարող է խախտել հավասարակշռությունը՝ հօգուտ Հայաստանի: Ի վիճակի՞ է Մոսկվան այդպիսի վերջնագիր ներկայացնել Բաքվին: Թեև, հակառակ պարագայում, եթե Կրեմլն ի վիճակի չէ Բաքվի հետ խոսել այդպիսի վերջնագրով, ստացվում է, որ այլևս Բաքուն է Մոսկվայի հետ վերջնագրով խոսում, և կապ չունի՝ Անկարայի աջակցությամբ, թե առանց դրա:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular