ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակը և Երևանում նստած վախեր չտարածել. Իրինա Ծատուրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմը նաև ամուր նյարդերի պայքար է: Եվ որքան սթափ է հասարակությունը գնահատում իրավիճակը, այնքան ավելի կազմակերպված քայլեր է ձեռնարկում, ինչը շատ կարևոր է պատերազմական իրավիճակների ժամանակ գործողությունները դասակարգված և արդյունավետ իրականացնելու համար: Հոգեբան Իրինա Ծատուրյանի դիտարկամբ` տարիքային տարբեր խմբերի անձինք նույն երևույթը տարբեր ձևով են ընկալում: Եվ եթե երիտասարդներն ավելի համարձակ են, քան 50-անց մարդիկ, դրա պատճառն այն է, որ երկտասարդների մոտ պատկերները մի փոքր այլ բնույթ են ստանում, քանի որ տարիքի բերումով համեմատություն անելու բազա չունեն:

«Տարիքի հետ մարդկանց մոտ ի հայտ են գալիս տարբեր վախեր, էմոցիաներ, քանի որ նրանք ավելի շատ ինֆորմացիա ունեն և կարող են տարբեր երևույթների միջև համեմատություններ անել: Չնայած իրավիճակը բավականին լարված է, սակայն այս փուլում հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի վախի զգացում չարթնանա: Կարևոր է իմանալ, որ վախը տարբեր այլ խնդիրներ է առաջացնում, ուստի հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակը և, օրինակ, Երևանում նստած վախ չտարածել շուրջը, հասարակության մեջ կամ սոցիալական ցանցերում: Բացի այդ պետք է իմանալ, որ վախը տարբեր հիվադություններ է առաջացնում, ուստի, պետք է ամեն ինչ անել վախի զգացումը հաղթահարելու համար: Ինչ վերաբերում է մայրերին, ապա շատ կարևոր է գիտակցել, որ երեխաները մոր միջոցով են աշխարհը ընկալում: Եվ եթե մայրը լարված է լինում, նույն լարվածությունն անցնում է երեխաներին: Ուստի, երեխաների առողջությանը չվնասելու համար հարկավոր է հնարավորինս կառավարել էմոցիաները, որպեսզի երեխաները չտուժեն այս ծանր հոգեբանական իրավիճակում»,- ասաց Ի. Ծատուրյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular