ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անորոշ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու ձևաչափն այլևս չի կարող աշխատել. Անդրանիկ Քոչարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, թե Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ առանց նախապայմանների պատրաստ է բանակցելու Հայաստանի հետ: Նրա հայտարարության զավեշտալի կողմը, սակայն այն էր, որ հայտարարությունն ամբողջությամբ այնպիսի նախապայմաններ էին պարունակում, որոնց մասին տարիներ շարունակ նա երազում է: ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով դրան ասաց, որ Ալիևի երեկ հնչեցրած բոլոր առաջարկները մշտապես էլ եղել են, բայց նման ելույթից առաջ հակառակորդը նախ պետք է հասկանա, թե ինչ է անվտանգության գոտի հասկացությունը, ինչպես է այն ձևավորվում և որն է դրա նպատակը:

«Արցախի շուրջ ձևավորված անվտանգության գոտու շնորհիվ է Արցախում տարիներ շարունակ անվտանգություն ապահովել: Եվ այսօր խոսել անվտանգության գոտին հանձնելու մասին՝ անիմաստ է: Այնպես որ, միջազգային կառույցները, ինչպես նաև Մինսկի խմբի անդամ երկրները անվտանգության գոտու մասին խոսելիս պետք է հասկական, որ դրանով հայ ազգն իր գոյության խնդիրն է լուծում: Եվ այն ձևաչափը, որը տարիներ շարունակ քննարկվել է Մինսկի խմբի կողմից, առաջարկելով անորոշ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնել, այլևս չի կարող աշխատել, քանի որ հակառակորդն այս պատերազմով ցույց տվեց, որ տարածքներն իրենց պետք են առանց հայերի: Այսօր էլ նրանք փորձում են ոչնչացնել խաղաղ բնակիչներին: Ուստի, հին տրամաբանությամբ մոտենալ այս խնդրին չի կարելի: Եվ, եթե շարունակենք խոսել նույն հարցերի մասին, դա նշանակում է վերադարձ 90-ականներին և հակառակորդին ավելի լայն հնարավորություն տալ, որ ոչնչացնի մեր ազգաբնակչությանը: Այս պայմաններում մեր թիվ մեկ պահանջը դարձել է Ացախի ճանաչումը: Դա միակ քայլն է, որը առաջնահերթ կերպով կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը»,- ասաց Ա. Քոչարյանը:

Աստղիկ Նահապետյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular