ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ձեռքը պահում է «պուլսին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը մշակել է արցախյան հարցի մշտական կարգավորման ծրագիր, որը ներկայացնելու են Մոսկվային, Երևանին, Բաքվին: Ավելի վաղ, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանի նախագահի բանագնաց՝ ԱԳՆ փոխնախարար Աբաս Արագչին այցելելու է Մոսկվա, Երևան, Անկարա և Բաքու, իրանյան նախաձեռնությունը քննարկելու համար: Այս ամենում ամենահետաքրքիրը թերևս այն է, որ մինչ այդ այցերը, Արագչին այցելելու է նաև հայ-ադրբեջանական սահման, մասնավորապես լինելու է Խուդաֆերինի հատվածում:

Ըստ էության՝ պետք է արձանագրենք, որ Իրանը մեծ ուշադրությամբ է հետևում այդ շրջանին, որտեղ կա նաև հայտնի ջրամբարն ու ՀԷԿ-ը: Ինչու՞ է Թեհրանը զննում իրավիճակն այդ գոտում: Տեղեկատվությունից հայտնի է, որ ադրբեջանական զինուժն Արաքսի ափով առաջ է շարժվել և զբաղեցրել ջրամբարի հատվածը: Միևնույն ժամանակ, հայկական կողմը դրանից հետո տեղեկություն տարածեց այդ հատվածում ադրբեջանցիներին տված ջարդի մասին: Իրանի նախագահի բանագնացը ուսումնասիրում է «դժոխքը», որից հետո պետք է իրանական նախաձեռնությունը քննարկելու համար մեկնի Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա և Բաքու: Ի՞նչ ծրագիր կամ կարգավորում է պատկերացնում Թեհրանը և ի՞նչ դեր ունի դրանում Խուդաֆերինը, որի առնչությամբ, ի դեպ, Թեհրանը Բաքվի հետ համատեղ օգտագործման պայմանագիր է կնքել դեռեւս 2016 թվականի փետրվարին: Այստեղ սակայն կա մի էական նրբերանգ:

2016-ի փետրվարին Իրանը գործ ուներ Ադրբեջանի հետ, իսկ այժմ գործ ունի ոչ թե Ադրբեջանի, այլ դրան լիակատար գործիքի վերածած Թուրքիայի հետ: Իսկ դա արդեն Թեհրանի համար արմատապես փոխում է իրավիճակը և այն դարձնում սպառնալից: Փաստացի այդ հանգամանքն է նաև ստիպել զորաշարժ անել թե՛ Խուդաֆերինի, թե՛ նաև Նախիջևանի հետ սահմանի ուղղությամբ՝ տեղակայելով հատուկ ուժեր և հարվածային սպառազինություն: Մեծ հաշվով, Իրանն այդպիսով թուրք-ադրբեջանական տանդեմի համար կրկնում է Հայաստանի ՊՆ «հռչակումը»՝ «մուտք դժոխք»: Թեհրանն ակնարկում է, որ ինքն էլ այդ գոտում պատրաստ է «դժոխք» ապահովել նրանց համար, ովքեր կանցնեն Իրանի անվտանգային շահը: Դա նշանակում է, որ իրավիճակը այդ իմաստով մոտեցել է Իրանի համար կարմիր գծի:

Ըստ այդմ, ինչպիսի՞ն է լինելու Թեհրանի առաջարկն այդ պայմաններում, որ ներկայացվելու է կողմերին: Փաստացի, ինչ որ իմաստով ուրվագծվում է այսպես ասած հինգի ձևաչափ կամ հինգի նոր ձևաչափ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան և Ադրբեջան: Սա իհարկե պայմանական դիտարկում է, թեև շրջանակը Թեհրանը գծել է առնվազն որպես Նախագահ Ռոհանիի բանագնացի երթուղի: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Թեհրանն աշխուժորեն մտնում է խաղի մեջ հոկտեմբերի 29-ին Ժնևում մեկ այլ հինգի ձևաչափով սպասվող հանդիպմանը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներ և Հայաստան ու Ադրբեջան

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular