ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անել, որ սմարթֆոնը չհայտնվի գաղտնալսման վտանգի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ինտելեկտուալ պահուստ»-ի տնօրեն Պավել Մյասոյեդովը «Փրայմ» էլեկտրոնային գործակալության տեղեկացմամբ նշել է, թե սմարթֆոնների գաղտնալսման դեպքում որոնք են այն հուշումներն ու հիմնական նշանները, որից կարելի է հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսման տակ է: Ըստ Մյասոյեդովի, դրանք կարող են լինել մարտկոցի արագ լիցքաթափումը կամ հեռախոսի գերտաքացումը, ինչպես նաև սարքի ինքնաանջատման երևույթները: Խարդախների կողմից իրականացվող նման վերահսկողությունը կանխելու համար փորձագետը խորհուրդ է տվել կա՛մ փոխել սմարթֆոնը, SIM քարտը, գաղտնաբառերը, կա՛մ այն էլեկտրոնային փոստը, որին կցված է սարքը: Բացի այդ, հարկավոր է զերծ մնալ սմարթֆոնների մեջ անհայտ ծրագրեր տեղադրելուց:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադառնալով այս խնդրին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ բջջային կապը գաղտնալսելու դեպքում դժվար է հասկանալ, թե երբ են այն գաղտնալսում, քանի որ դա իրականացվում է օդային ռադիոալիքը որսալու միջոցով: Եվ դա որևէ կերպ չի անդրադառնում հեռախոսի վարքագծի վրա:

«Հեռախոսը կարող է տաքանալ այն դեպքում, երբ հեռախոսի մեջ գաղտնալսող վիրուս է հայտնվում, բայց դրանք ևս հեշտ չեն կարող հայտնվել հեռախոսի մեջ, եթե ժամանակին հեռախոսի թարմացումներ են արվում: Կարևորն այն է, որ պետք է ժամանակին կատարվեն սմարթֆոնների թարմացումները: Իսկ հասկանալու համար, թե իրականում հեռախոսի մեջ վիրուս կա, թե՝ ոչ, անհրաժեշտ է հետազոտել հեռախոսը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց նաև, որ կան անդրոիդ համակարգի շատ հեռախոսներ, որոնք այլևս չեն թարմացվում: Ուստի, այս դեպքում կարող է հեռախոսը հայտնվել թիրախի տակ: Նման հեռախոս ունենալու դեպքում անհրաժեշտ է անհայտ բաժանորդներից ստացվող լուսանկարները կամ ինֆորմացիան չբացել:

«Այս ամենից բացի, հատկապես պատերազմական իրավիճակում, պետք է մշտապես հիշել, որ բաց կապը անընդհատ կարող է գտնվել գաղտնալսման տակ: Ուստի ավելի ճիշտ կլինի այս ընթացքում օգտագործել միայն Telegram WhatsApp համակարգերը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular